Նորություններ

Արագածոտնում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն:

Ընդլայնված խորհրդակցությունն ուղղված էր երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելմանը 30.08.2023
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների, համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, դպրոցների տնօրենների և ՆԳՆ աշխատակիցների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հայտնվելու ռիսկի գոտում գտնվող երեխաների բացահայտման աշխատանքների ակտիվացմանն ուղղված քննարկում։

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների մասին պարզաբանումներ ներկայացնելու նպատակով այսօր Արագածոտնում էին ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ և հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք։