Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 01.02.2012

Փետրվարի 02-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20մ/վրկ, հատկապես լեռնային շրջաններում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին մերկասառույց, տեսանելիության փոքրացում: 03-04-ի գիշերները ջերմաստիճանի նվազում 8-12 աստիճանով:

Ճանապարհները մաքրվում են, իսկ ձյունը շարունակում է տեղալ 01.02.2012

Վերջին երկու օրում Արագածոտնի մարզի ողջ տարածքում չեն դադարում տեղումները՝ ձյան տեսքով, ինչի պառճառով ձնապատ են դարձել բոլոր՝ 4 տարածաշրջանների ճանապարհները: Այստեղ անընդմեջ մաքրման աշխատանքներ են իրականացնում ճանապարհաշինական ձեռնարկությունները: Փետրվարի 1-ին, ժամը 17.00-ի դրությամբ Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջանների հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Երթեւեկելի են նաեւ Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ Մարգարա-Վանաձոր միջպետական նշանակության ճանապարհների՝ Արագածոտնի հատվածները:

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.01.2012

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի պանծալի հոբելյանի` կազմավորման 20-ամյակի կապակցությամբ: Հայկական բանակի ծննդյան պատմությունը մեկտեղվում է մեր երիտասարդ պետության` անկախ Հայաստանի Հանրապետության պատմության հետ: Այսօր մենք հպարտանում ենք մեր 20-ամյա անկախ պետությամբ, որի ամենամեծ ու կարեւորագույն ձեռքբերումը Հայկական բանակի ստեղծումն է, նրա կայացումն ու ամրապնդումը:

 Այցելություն մարզում տեղակայված զորամասեր

Այցելություն մարզում տեղակայված զորամասեր 27.01.2012

Հայկական բանակի 20 ամյակի կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը հունվարի 27-ին այցելեցին մարզում տեղակայված զորամասեր: Առավոտյան նրանց ընդունեցին Աշտարակում տեղակայված զորամասում: Մինչ տոնական հանդիսության սկսվելը, այստեղ կայացավ մեկ այլ կարեւոր իրադարձություն՝ օծվեց նորակառույց մատուռը: Սուրբ խաչ անվամբ այս մատուռի մտահղացումն ու ձեռնարկի իրականացումն իրենցն է` զորամասի հրամանատարությանն ու զինվորներինը:

ՙՙ  Հայդուկից մինչեւ մերօրյա բանակ ՚՚

ՙՙ Հայդուկից մինչեւ մերօրյա բանակ ՚՚ 26.01.2012

Մարզկենտրոն Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում նշվեց Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված ՙՙ Հայդուկից մինչեւ մերօրյա բանակ ՚՚ վերտառությամբ ցերեկույթը: Միջոցառումը սկսվեց դպրոցի տնօրեն Նունե Մովսիսյանի բացման խոսքով: Նա կարեւորեց բանակի դերն ու նշանակությունը մեր երկրի վարած արտաքին քաղաքականության մեջ՝ իբրեւ ամուր հենարան եւ ուժ:

Արագածոտնի համայնքներին կտրվի պարարտանյութ եւ դիզվառելիք 25.01.2012

Գյուղատնտեսական աշխատանքները խթանելու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարականով կառավարությունն իրականացնում է համայնքներին ազոտական պարարտանյութի ու դիզելային վառելիքի հատկացման ծրագրեր: Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի հանձնարարությամբ մարզում աշխատանքները համակարգում է գյուղատանտեսության եւ բնապահպանության վարչությունը: Համայնքապետերը կատարում են նախնական ցուցակագրում եւ, ըստ այդմ, պահանջը ներկայացնում մարզպետարան:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-09 16:46:27