Նորություններ
Մարզպետն այցելեց Թալինի տարածաշրջան 20.03.2013
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարտի 20-ին այցելեց Թալինի տարածաշրջան: Թալինի քաղաքապետարանում նա կազմակերպեց քաղաքացիների ընդունելություն: Թալին քաղաքի եւ գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն ունեցան իրանց հուզոց ամենատարբեր հարցերով մարզպետին դիմել տեղում, որոնք հնարավորինս ստացան դրական լուծումներ: Բնակիչների կողմից բարձրացվեցին առողջական, աշխատանքային, սոցիալական, դրամական աջակցության եւ անձնական բնույթի հարցեր:

Քաղաքացիների ընդունելությունը՝ Ապարանի տարածաշրջանում 15.03.2013
Քաղաքացիների ընդունելությունների սահմանված ժամանակացույցի համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մարտի 15-ին ընդունելությունը կատարեց Ապարանի քաղաքապետարանում, որին մասնակցեցին Ապարան քաղաքի եւ տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչները: Ընդունելության մասին բնակիչները տեղեկացվել էին նախապես...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 11.03.2013
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2013 թ. մարտի 15-ին, ժամը 12.00-ին Ապարանի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպի Ապարանի քաղաքապետարանում, մարտի 22-ին, ժամը 12.00-ին՝ Թալինի քաղաքապետարանում՝ Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար, մարտի 29-ին, ժամը 12.00-ին՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում՝ Արագածի տարածաշրջանի բնակիչների համար:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային տոնի առթիվ 07.03.2013
Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ կանանց տոնի առթիվ: Անուրանալի է կնոջ կարեւորությունը հայ ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում, եւ այսօր՝ առավելապես: Դուք ձեր ծանրակշիռ խոսքն եք ասում ոչ միայն հայապահպանության, ապագա սերունդների դաստիարակության, այլեւ՝ պետականաշինության, քաղաքական եւ հասարակական, գործարար եւ մշակութային ոլորտներում...
Քննարկվեցին Մասիս, Աշտարակ եւ Էջմիածին քաղաքների ջրամատակարարման ծրագրերը 06.03.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Մասիս, Աշտարակ եւ Էջմիածին քաղաքների ջրամատակարարման ծրագրերը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզպետները, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Աշտարակի, Մասիսի քաղաքապետներն ու Էջմիածնի փոխքաղաքապետը, պատասխանատու այլ անձինք:
«Հյուսիս- հարավ» ճանապարհի անվտանգության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում 22.02.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգային հարցերից մեկով քննարկվել է տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) իրականացման ընթացքը: Ծրագիրն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի: Հողերի օտարման գործընթացի իրականացումը սկսվել է ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր, Եղնիկ, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն եւ այլ համայնքների ազդեցության ենթակա հողերի օտարումից...


