Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն

Կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 27.08.2012

Օգոստոսի 27-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը:Մարզի հանրակրթական դպրոցների 2011-2012 ուսումնական տարվա արդյունքների եւ 2012-2013 ուստարվա մասին զեկուցեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը:

Կհատկացվի ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելիք 23.08.2012

Արագածոտնի մարզի հողատերերին կհատկացվի ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելիք: Կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հողօգտագործողները գյուղատնտեսության համար այդ կարեւոր միջոցները ձեռք կբերեն մատչելի գներով՝ պարարտայնութի 1 պարկի համար վճարելով 6000, իսկ վառելիքի 1 լիտրի համար 350 դրամ: Ընդհանուր առմամբ մարզին կտրվի մոտ 700 տոննա ազոտական պարարտանյութ եւ 946 տոննա դիզելային վառելիք:

Արագածոտնում պտղի առատ բերք է ստացվել 23.08.2012

Գյուղատնտեսական տարին Արագածոտնի մարզի գյուղացիական տնտեսությունների համար հաջող էր հատկապես պտղի արտադրության ոլորտում: Օգոստոսի 20-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, արտադրվել է մոտ 30 հազար տոննա պտուղ, որից 9300 տոննան կազմել է ծիրանը: Նախորդ տարվա համեմատ սա բավականին գոհացուցիչ ցուցանիշ է, քանի որ, մասնավորապես, ծիրանն անցյալ տարի ցրտահարվեց, որի արդյունքում ստացվեց ընդհամենը մոտ 1000 տոննա:

Մարզպետն ընդունեց բազեականներին 22.08.2012

Մարզպետ Սարգիս Սահակյանը օգոստոսի 22-ին ընդունեց ,,Բազե-2012,, համահայկական երիտասարդական հավաքին Արագածոտնից մասնակցած խմբի անդամներին: 7 հոգուց բաղկացած խմբի մեջ ընդգրկված էին ժողովրդական պարի, երգի, նկարչության, սպորտլանդիայի, վոլեյբոլի մասնագետները: Նրանք մարզպետին ներկայացրին իրենց ոլորտներում ունեցած հաջողությունները, որի համար արժանացել են մեդալների, դիպլոմների եւ այլ մրցանակների: Խումբն ընդգրկված է եղել նարնջագույն ճակատում, որը լավագույնն է ճանաչվել ամբողջ մրցելույթների հաշվարկով:

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարն այցելեց Տավուշի եւ Արագածոտնի մարզեր 16.08.2012

Օգոստոսի 15-ին ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գ. բեգլարյանն այցելեց Տավուշի եւ Արագածոտնի մարզեր: Տավուշի մարզում նա ծանոթացավ Մ—4 միջպետական ավտոճանապարհի վրա կատարվող աշխատանքներին, զրուցեց շինարարների հետ եւ տվեց համապատասխան հանձնարարականներ։ Գոհունակություն հայտնելով արդեն կատարված աշխատանքի կապակցությամբ՝ Գ. Բեգլարյանը կարեւորեց վերանորոգվող ճանապարհի բարձր որակի ապահովումը։

Նշվեց Վարդգես Պետրոսյանի ծննդյան 80-ամյակը 10.08.2012

Օգոստոսի 9-ը անվանի գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի ծննդյան օրն է: Այս տարի լրացավ նրա ծննդյան 80-ամյակը, որի կապակցությամբ հիշատակի ցերեկույթ էր կազմակերպել իր իսկ անունը կրող Արագածոտնի մարզային գրադարանը: Հյուրերի թվում էին գրողի կինը, դուստրը, թոռնուհին, նրա մտերիմներն ու պարզապես ստեղծագործության համակիրները: Բացելով միջոցառումը, գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանն ասաց, որ իրենք մեծագույն պատվով են կրում Վարդգես Պետրոսյանի անունը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50