Նորություններ
Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հաշվետվությունը 24.01.2013
Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզային փրկարարական վարչության հաշվետվությունը, որին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներ, մարզի ղեկավարությունը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանման պետերը, համակարգի աշխատակիցները: Մարզային փրկարար ծառայության 2012 թ. ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփեց ՄՓՎ պետ Շ. Շամիրյանը: Նա զեկուցեց, որ հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումներն իրենք կատարել են ամբողջությամբ:...
Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ 18.01.2013
Հունվարի 18-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելության օրն էր: Նախապես հերթագրված էր 29 քաղաքացի, որից 2-ը՝ ընդունելությանը չներկայացավ: Միաժամանակ, ընդունելությանը եկան այնպիսիք, ովքեր նախապես դիմումներ չէին ներկայացրել: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիները ոչ միայն Աշտարակ քաղաքից էին, այլեւ մարզի տարբել համայնքներից...
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ղեկավարությամբ ՏԿ նախարարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին մարզպետարանների պաշտոնական կայքերի բարելավմանը, համայնքապետարաններում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) ներդրման ընթացքին վերաբերող հարցեր:
Նախագահական ընտրությունների նախապատրաստությունն ընթանում է ըստ ժամանակացույցի 16.01.2013
Արագածոտնի մարզում նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Ընտրատարածքային թիվ 14 եւ թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների տեղեկացմամբ ձեւավորվել են բոլոր ընտրատեղամասերը: Ըստ այդմ, թիվ 14 ընտրատարածքում ստեղծվել է 66, թիվ 15-ում՝ 75 ընտրատեղամաս...
Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն 16.01.2013
Հունվարի 16-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետն անդրադարձավ հանրապետական, մարզային եւ համայնքային ճանապարհների մաքրման եւ անցանելիության ապահովման խնդիրներին: Նշվեց, որ երեկվա դրությամբ բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են...
Մեկնարկել է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը 15.01.2013
Հունվարի 14-ից Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2012-2013 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Չնայած այն հանգամանքին, որ մարզի համայնքների զգալի հատվածը գտնվում է լեռնային եւ բարձր լեռնային գոտում, որտեղ վերջին օրերին առատ ձյուն է տեղացել, այդուհանդերձ դա չի խոչընտոտել դասընթացները ժամանակին սկսելու եւ բնականոն կազմակերպելու համար...


