Նորություններ
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 30.11.2012
Հայաստանի Հանրապետության տարածքում ջերմաստիճանի և տեղումների քանակի 2012թ. դեկտեմբեր - 2013թ. մարտ (ցուրտ սեզոն) ամիսների Օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է. Դեկտեմբերին՝ նորմայից բարձր 1 աստիճանով, Սյունիքում և Վայոց ձորում` նորմային մոտ: Հունվարին՝ նորմայից բարձր 1-2 աստիճանով Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց ձորում, մնացած մարզերում՝ 2-3 աստիճանով: Փետրվարին՝ նորմայից բարձր 1-2 աստիճանով: Մարտին՝ նորմայից բարձր 1-2 աստիճանով: Արագածոտնի մարզ ...

Մարզային գրադարանում նշվեց Սայաթ - Նովայի ծննդյան 300 ամյակը 29.11.2012
Այս տարի լրանում է հայոց մեծություններից մեկի՝ Սայաթ -Նովայի ծննդյան 300 ամյակը: Այդ կապակցությամբ 2012 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Սայաթ–Նովայի տարի: Հոբելյանի առիթով մեծարանքի միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն մեր հայրենիքում, այլեւ՝ նրա սահմաններից դուրս, հայաշատ համայնքներում, գաղթօջախներում:
Շինարարական աշխատանքներ՝ Արուճի դպրոցում 28.11.2012
Կրթական գործընթացներին զուգընթաց վերջին տարիներին Արագածոտնի մարզի Արուճ գյուղում շարունակաբար ընթանում են շինարարական աշխատանքներ: 176 աշակերտ ունեցող դպրոցում հարցերը լուծվում են ըստ կարեորության, համաձայն որի առաջնայինը մարզադահլիճի վերանորոգումն էր: Տասնյակ տարիներ չվերանորոգված դահլիճն չէր օգտագործվել շուրջ 20 տարի, եւ վերականգնման համար մեծ ծավալի ներդրումներ էր անհրաժեշտ:
Ամփոփվեցին կրթական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները 27.11.2012
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության կողմից սեպտեմբերի 24-ից հոտկեմբերի 30-ը ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում կատարվել է կրթական գուրծունեության ուսումնասիրություն: Արդյունքներն ամփոփելու նպատակով, նոյեմբերի 27-ին մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կայացավ դպրոցների տնօրենների ընդլայնված խորհրդակցություն, որին ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, մարզպետ Սարգիս Սահակյանը:
Արագածոտնի մարզը՝ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամին 23.11.2012
,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ավանդական դարձած հեռուստամարաթոնին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Արագածոտնի մարզը: Տարբեր չափի դրամական փոխանցումներ կատարեցին պետական կառույցները, համայնքները, կրթական, մշակութային, առողջապահական, հասարակական եւ այլ ոլորտի կազմակերպությունները, արտադրական ձեռնարկությունները, անհատ անձինք...
Սուսերում խմելաջրի հարցը լուծելու համար հիմնանորոգվում է ՕԿՋ-ն 22.11.2012
Խմելաջրի մատակարարումը Արագածոտնի մարզի գյուղական համայնքների կարեւորագույն խնդիրներից է, ինչի լուծումը մշտապես գտնվում է մարզպետ Սարգիս Սահակյանի՝ համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկման տիրույթում: Այդ նպատակով օգտագործվում են ինչպես պետական միջոցների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, բարեգործական ընկերությունների ընձեռած հնարավորությունները: