Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզպետարանի քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվածների սոցիալական խնդիրներով զբաղվող հանձնաժողովի նիստ 14.12.2012

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվածների սոցիալական խնդիրներով զբաղվող հանձնաժողովի նիստ` մարզպետի տեղակալ Ա. Արսենյանի նախագահությամբ: Քննարկվեցին քրեակատարողական հիմնարկներից 2012թ. ընթացքում ազատ արձակված՝ ՀՀ Արագածոտնի մարզում բնակվող անձանց սոցիալական խնդիրները: Նշվեց, որ քաղաքացիներին հասարակության մեջ վերաինտեգրելու նպատակով նամակներ են ուղարկվել համապատասխան համայնքների ղեկավարներին...

Վերանորոգվեց փոստային երկու բաժանմունք 14.12.2012

Արագածոտնի մարզի Օշականի եւ Բյուրականի փոստային բաժանմունքները այսուհետ հաճախորդներին կսպասարկեն լավագույն պայմաններում: ,,Հայփոստ,, փակ բաժնետիրական ընկերության իրականացրած ծրագրի շրջանակում այստեղ կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ: Շինարարության արդյունքում ամբողջովին նորացվել են խմելու ջրի եւ ջեռուցման համակարգերը, սանհանգույցը, կատարվել են արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքներ:

Կրթական համակարգի նոր հաջողությունները 14.12.2012

Հայ առաքելական եկեղեցու եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համատեղ կազմակերպած` հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն, բնագիտական առարկաների եւ դասվարների ,,Լավագույն ուսուցիչ,, հանրապետական մրցույթում հաջող արդյունքներ են ունեցել Արագածոտնի մարզի մանկավարժները: Աշտարակի ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Սեդա Հակոբյանը շահել է առաջին մրցանակ, երրորդ մրցանակներ են ստացել Ոսկեհատի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ…

Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի միջոցով երեխաներին ուսուցանվում են աղետներին դիմակայելու հմտություններ

Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի միջոցով երեխաներին ուսուցանվում են աղետներին դիմակայելու հմտություններ 13.12.2012

Աշտարակի հատուկ դպրոցում երեխաների եւ մեծահասակների կատարմամբ բեմադրվեց երկրաշարժերի ժամանակ ճիշտ վարքի դրսեւորման մասին ինտերակտիվ կրթական ներկայացում: Միջոցառումը կազմակերպվել էր ,,Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի,, (ԱՌՆՆԾ) շրջանակներում, որն իրականացվում է ,, Սեյվ դը չիլդրեն,,-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Արագածոտնում են Հադրութի դպրոցականները 06.12.2012

ՀՀ Արագածոտնի մարզի եւ ԼՂՀ Հադրութի շրջանի փոխգործակցության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզ է այցելել Հադրութի շրջանի դպրոցականներից բաղկացած բասկետբոլի թիմի: Այցի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն բանից հետո, երբ Արագածոտնի մարզի պատանի շախմատիստները նոյեմբեր ամսին եռօրյա այցով հյուրընկալվել էին Հադրութում, ունեցել հագեցած եւ բովանդակալից ծրագիր:

ՀՀ-ում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր դեսպանն այցելել է Արագածոտնի մարզ

ՀՀ-ում Ղազախստանի Արտակարգ և Լիազոր դեսպանն այցելել է Արագածոտնի մարզ 06.12.2012

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի դեսպան Ա. Բոզջիգիտովը դեկտեմբերի 6-ին այցելեց Արագածոտնի մարզ: Ընդունելով դեսպանին, մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական ընդհանուր նկարագիրը՝ նշելով բնակավայրի առանձնահատկություններն և առաջիկայում Ղազախստանի վարչական միավորումներից մեկի հետ համագործակցության հնարավորություններն ու պատրաստակամությունը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50