Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ղեկավարությամբ ՏԿ նախարարությունում այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին մարզպետարանների պաշտոնական կայքերի բարելավմանը, համայնքապետարաններում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) ներդրման ընթացքին վերաբերող հարցեր:
Նախագահական ընտրությունների նախապատրաստությունն ընթանում է ըստ ժամանակացույցի 16.01.2013
Արագածոտնի մարզում նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Ընտրատարածքային թիվ 14 եւ թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների տեղեկացմամբ ձեւավորվել են բոլոր ընտրատեղամասերը: Ըստ այդմ, թիվ 14 ընտրատարածքում ստեղծվել է 66, թիվ 15-ում՝ 75 ընտրատեղամաս...
Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն 16.01.2013
Հունվարի 16-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետն անդրադարձավ հանրապետական, մարզային եւ համայնքային ճանապարհների մաքրման եւ անցանելիության ապահովման խնդիրներին: Նշվեց, որ երեկվա դրությամբ բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են...
Մեկնարկել է ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը 15.01.2013
Հունվարի 14-ից Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել է 2012-2013 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Չնայած այն հանգամանքին, որ մարզի համայնքների զգալի հատվածը գտնվում է լեռնային եւ բարձր լեռնային գոտում, որտեղ վերջին օրերին առատ ձյուն է տեղացել, այդուհանդերձ դա չի խոչընտոտել դասընթացները ժամանակին սկսելու եւ բնականոն կազմակերպելու համար...
Հին Նոր տարվա ավանդական տոնակատարություն՝ Արագածոտնում 14.01.2013
Ամանորյա տոնակատարությունները Արագածոտնի մարզում եզրափակվեցին Ապարան քաղաքում հունվարի 13-ին տեղի ունեցած,,Ապարանյան Հին Նոր տարի,, ամենամյա տոնակատարությամբ: Քաղաքի հրապարակում ժողովրդական տոնախմբությունն իր շուրջն էր համախմբել մարզի տարբեր համայնքներից, մարզկենտրոն Աշտարակ քաղաքից, այլ մարզերից եւ Երեւանից ժամանած բազմաթիվ հյուրերի, որոնց մեջ էին կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների, մշակույթի ներկայացուցիչներ:
Արագածոտնի մարզում ճանապարհներն անցանելի են 14.01.2013
Հունվարի 14-ին, ժամը 16.00-ի դրությամբ Արագածոտնի մարզի հանրապետական եւ մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Երթեւեկելի են նաեւ համայնքներ տանող ճանապարհները: Բացառություն են կազմում լեռնային մի քանի համայնքներ, որտեղ դժվարանցանելի իրավիճակ է, եւ այդտեղ ներկայումս շարունակում են աշխատել ճանապարհաշինարարները: Մասնագետների տեղեկացմամբ՝ մինչեւ վաղը մարզում դժվարանցանելի ճանապարհներ այլեւս չեն լինի: