Նորություններ
Շինարարական աշխատանքներ՝ Արուճի դպրոցում 28.11.2012
Կրթական գործընթացներին զուգընթաց վերջին տարիներին Արագածոտնի մարզի Արուճ գյուղում շարունակաբար ընթանում են շինարարական աշխատանքներ: 176 աշակերտ ունեցող դպրոցում հարցերը լուծվում են ըստ կարեորության, համաձայն որի առաջնայինը մարզադահլիճի վերանորոգումն էր: Տասնյակ տարիներ չվերանորոգված դահլիճն չէր օգտագործվել շուրջ 20 տարի, եւ վերականգնման համար մեծ ծավալի ներդրումներ էր անհրաժեշտ:
Ամփոփվեցին կրթական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները 27.11.2012
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության կողմից սեպտեմբերի 24-ից հոտկեմբերի 30-ը ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում կատարվել է կրթական գուրծունեության ուսումնասիրություն: Արդյունքներն ամփոփելու նպատակով, նոյեմբերի 27-ին մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կայացավ դպրոցների տնօրենների ընդլայնված խորհրդակցություն, որին ներկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, մարզպետ Սարգիս Սահակյանը:
Արագածոտնի մարզը՝ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամին 23.11.2012
,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ավանդական դարձած հեռուստամարաթոնին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Արագածոտնի մարզը: Տարբեր չափի դրամական փոխանցումներ կատարեցին պետական կառույցները, համայնքները, կրթական, մշակութային, առողջապահական, հասարակական եւ այլ ոլորտի կազմակերպությունները, արտադրական ձեռնարկությունները, անհատ անձինք...
Սուսերում խմելաջրի հարցը լուծելու համար հիմնանորոգվում է ՕԿՋ-ն 22.11.2012
Խմելաջրի մատակարարումը Արագածոտնի մարզի գյուղական համայնքների կարեւորագույն խնդիրներից է, ինչի լուծումը մշտապես գտնվում է մարզպետ Սարգիս Սահակյանի՝ համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկման տիրույթում: Այդ նպատակով օգտագործվում են ինչպես պետական միջոցների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, բարեգործական ընկերությունների ընձեռած հնարավորությունները:
Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ 22.11.2012
Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարված է Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միամսյակ: Այդ կապակցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայի շուրջ: Մասնակցում էին հասարակական կազմակերպությունների նախագահներ, հաշմանդամություն ունեցող անձինք, շահագրգրռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կայացավ Աշտարակ համայնքի ավագանու անդրանիկ նիստը 20.11.2012
Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների օրը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում ընտրվեց տեղական նոր իշխանություն: Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը: Հրավիրվածների մեջ էին մարզի ղեկավարության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները: Նորընտիր քաղաքապետ Արմեն Անտոնյանը ներկայացրեց 15 հոգուց բաղկացած ավագանու անդամներին: