Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

200 երեխա կհանգստանա Ծաղկաձորում 25.06.2013

Ավանդույթի համաձայն, այս տարի եւս Արագածոտնի մարզի երեխաները կհանգստանան Ծաղկաձորի ,,Աղբյուր,, ճամբարում: ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից եւ ֆինանսավորվում պետական բյուջեի միջոցներով: Ընդհանուր առմամբ, ճամբար կմեկնի 200 երեխա: Նրանք Ծաղկաձոր կմեկնեն երկու հերթափոխով, յուրաքանչյուրում՝ 100-ական երեխա: Առաջին խումբը ,,Աբյուրուր,,-ում կլինի հուլիսի 1-20-ը, երկրորդը՝ հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը: Ճամբար մեկնող երեխաների ընտրության, մեկնման եւ այնտեղից վերադարձի կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ համակարգում է մարզպետարանը...

Մարզպետ Սարգիս Սահակյանը հանդիպեց ,, Զվարթնոց,, մրցույթի մասնակիցների հետ 25.06.2013

,, Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 4-ին Երեւանի ,,Արամ Խաչատրյան,, համերգասրահում տեղի ունեցավ ,,Զվարթնոց,, հայ երգի մրցույթ -փառատոնի գալա համերգը: Արագածոտնից փառատոնին մասնակիցների թիվը 7-ն էր, ովքեր, դրսեւորելով ձայնային եւ երաժշտական լավագույն տվյալներ, հաղթող էին ճանաչվել 2012 թվականին մեկնարկած Լսումների եւ մարզային փուլերում եւ իրավունք ստացել մասնակցելու հիշյալ համերգին: Մարզի մասնակիցները ներկայացնում էին հիմնականում գյուղական բնակավայրերը եւ Ապարան, Թալին քաղաքները...

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կատարում տարածաշրջաններում

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կատարում տարածաշրջաններում 24.06.2013

Հունիս ամսին Արագածոտնի մարզի տարածաշրջանների քաղաքացիները մարզպետի մոտ ընդունելության համար անհրաժեշտություն չեն ունենում այցելել մարզպետարան: Քաղաքացիների ընդունելության կազմակերպման սահմանված ժամանակացույցի համաձայն, մարզպետ Սարգիս Սահակյանն ինքը այցելում է տարածաշրջաններ...

Արագածոտնի մարզի բուժաշխատողները պարգեւատրվեցին

Արագածոտնի մարզի բուժաշխատողները պարգեւատրվեցին 21.06.2013

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել Ապարան քաղաքում: Քաղաքապետարանի եւ ,, Ապարանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված մեծարման միջոցառումը կայացավ քաղաքային մշակույթի տանը, որին մասնակցեց նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը...

Քննարկվեց ,,Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավման, զբաղվածության խթանման միջոցով,, ծրագիրը 20.06.2013

,,Ունիսոն,, հասարակական կազմակերպությունը LIFE ծրագրի շրջանակներում իրականացնում է ,,Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավման, զբաղվածության խթանման միջոցով,, ծրագիրը: Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվեց ծրագրի քննարկում՝ այն ըստ ամենայնի ներկայացնելու եւ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար: Շահագրգիռ կողմերը՝ պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչները, գործատուները եւ հաշմանդամություն ունեցող անձինք՝ ովքեր ծրագրի շահառուներն են, ծանոթացան ծրագրի հիմնադրույթներին...

Ամփոփվեց հանձնարարականների կատարման ընթացքը 19.06.2013

Հունիսի 19-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Ներկայացվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու արդյունքները: Առանձնակի քննարկում գնաց Աշտարակի քաղաքի նոր աղբավայրի կառուցման եւ այդ հարցում մարզպետարանի դիրքորոշման վերաբերյալ: Ըստ այդմ, նախըտնրելի տարբերակը փակ աղբավայր ունենալն է, որն էլ պետք է դրվի առաջիկա դիտարկումների հիմքում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28