Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

SPUTNIK Արմենիային տված հարցազրույցում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խոսել է Արագածի լանջին կառուցվելիք լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական համալիրի կառուցման ծրագրի մասին

SPUTNIK Արմենիային տված հարցազրույցում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խոսել է Արագածի լանջին կառուցվելիք լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական համալիրի կառուցման ծրագրի մասին 05.03.2023

Կառավարության ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։ Նախատեսվում է ստեղծել էկոգյուղտնտեսական նոր գյուղ` 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն։ Իսկ լեռնադահուկային համալիրն ունենալու է ճոպանուղային 5 գիծ, 30 կիլոմետրանոց սահուղիներ, հյուրանոցներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 190 միլիոն դոլար է։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մոտ տեղի է ունեցել մարզպետների հետ խորհրդակցություն․ մասնակցել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մոտ տեղի է ունեցել մարզպետների հետ խորհրդակցություն․ մասնակցել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը 03.03.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, ներկա են եղել նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Քննարկվել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր, մասնավորապես՝ մարզաձևերը տարբեր մարզերում անցկացնելուն, վայրի ընտրությանը և այդ մարզերում համապատասխան ենթակառուցվածքները զարգացնելուն վերաբերող, ընդգծվել է համահայկական խաղերից առաջ ենթակառուցվածքները պատշաճ տեսքի բերելու անհրաժեշտությունը։

Մարզպետն այսօր ընդունել է մի խումբ քաղաքացիների

Մարզպետն այսօր ընդունել է մի խումբ քաղաքացիների 03.03.2023

Աշխատանքային շաբաթն ամփոփելով՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց ու լսեց մարզի մի խումբ քաղաքացիների՝ լուծումներ ներկայացնելով նրանց բարձրաձայնած հարցերի շուրջ։

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբա

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբա 02.03.2023

Ծրագրով սկզբնական շրջանում նախատեսվում է հիմնել 300 փոքր ֆերմա, որտեղ կներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, կնախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր, կկազմակերպվի ստացված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի իրացումը:

Եղիպատրուշում գտնվող լեռնադահուկային համալիրը դեպի Արագածոտն է կանչում թե՛ համերկրացի, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկներին

Եղիպատրուշում գտնվող լեռնադահուկային համալիրը դեպի Արագածոտն է կանչում թե՛ համերկրացի, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկներին 02.03.2023

Խոշոր ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում մարզում սպասվող առաջընթացի մասին Հ1-ի Լուրերի լրագրողի հետ զրույցում խոսել է նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը․ խաղերին հետևել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

Կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլը․ խաղերին հետևել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը 28.02.2023

Մրցաշարի համայնքային փուլում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած 24 մասնակիցները ուժերը չափեցին մարզային փուլում, որն առավել լարված պայքար էր։ Մասնակիցներին ողջունելու և ոգևորելու էին եկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ։ Խաղերը դիտարժան էին և անցան առողջ մրցակցային հարթակում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42