Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում տեղացած կարկուտը վնասել է Արտենիի եւ Լուսակնի գյուղացիական տնտեսություններին 18.05.2013

Մայիսի 17-ին Արագածոտնում տեղացած կարկտաբեր անձրեւը առանձնակի ուժգնության է հասել ժամը 15.30-ից հետո ընկած ժամանակահատվածում: Տեղումներից մասնավորապես տուժել են Արտենիի եւ Լուսակնի ցանքատարածություններն ու այգիները: Իսկ Աղձք գյուղում գյուղացիական տնտեսությունները տուժել են անձրեւից գոյացած սելավաջրերից: Ստեղծված իրավիճակի հետեւանքով կրած վնասի չափը ճշտվում է: Տուժած բնակավայրերում աշխատում են մարզպետ Ս. Սահակյանի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի անդամները:

,,Թանգարանների գիշեր,, ծրագրին միացավ  նաեւ Աշտարակի  Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը

,,Թանգարանների գիշեր,, ծրագրին միացավ նաեւ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը 18.05.2013

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում արդեն իններորդ տարին անընդմեջ մեր երկրում անց է կացվում ,, Թանգարանների գիշեր,, միջոցառումը: Տարեցտարի ընդլայնվում են ծրագրում ներգրավված մասնակիցների շարքերը: Այս տարի այն կրում է ,, Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր,, կարգախոսը: Ավանդույթի համաձայն, ծրագրին իր մասնակցությունն ունեցավ նաեւ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը...

,,Դասը վարում է ոստիկանապետը,, 18.05.2013

Մարզկենտրոն Աշտարակի Պ.Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մայիսի 17-ին ,,Դասը վարում է ոստիկանը,, օրվա կապակցությամբ հետաքրքիր հանդիպում էր. 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար զրույց- զեկույց անցկացրեց Աշտարակի ոստիկանապետ, փոխգնդապետ Ա .Արիստակեսյանը: Ոստիկանապետը ներկայացրեց ոստիկանության կազմավորման պատմությունը, նրա անցած ճանապարհը: Կարևորելով ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի դերն ու նշանակությունը՝ նա նշեց, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապագա սերունդն ապրի առավել ապահով և անվտանգ

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 17.05.2013

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ մայիսի 17-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 28 քաղաքացի, սակայն, ընդունելությանը մասնակցեցին ավելի մեծ թվով քաղաքացիներ, որոնց հուզող հարցերին տեղում հնարավոր լուծումներ տրվեց: Քաղաքացիներից 4-ը առողջարանների ուղեգրեր ստանալու դիմում էր ներկայացրել: 42 քաղաքացի ստացան դրամական օգնություն: Նրանց մեջ, ի դեպ, 11 հոգի զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ էին: Մեկ քաղաքացի էլ բնակարանի խնդիր ուներ: Նրա հարցի լուծումը ընթացքի մեջ է...

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց գյուղական համայնքների բազմազավակ ընտանիքներին 16.05.2013

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 16-ին այցելեց Արագածոտնի մարզի մի քանի բազմազավակ ընտանիքների: Մայիսի 15-ը արդեն երկու տարի է՝ օրենսդրորեն ամրագրվել է որպես Ընտանիքի օր, որի առիթով խորհրդարանի ղեվավարը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելեց մարզի գյուղական համայնքների սոցիալապես անապահով եւ բազմազավակ երեք ընտանիքների: Շենավան գյուղում ԱԺ նախագահը եղավ Գրիգորյանների տանը. բազմանդամ այս ընտանիքում մեծանում է տասը երեխա: Քուչակ գյուղում այցելեց Պետրոսյանների ընտանիքին ու նրա վեց արու զավակներին, նույն գյուղում՝ նաեւ Երվանդյանների ընտանիքին, որտեղ ապրում է ինը երեխա, իսկ նրանց հայրը պայմանագրային զինծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղում...

                      Նշվեց Հաղթանակի եւ խաղաղության տոնը

Նշվեց Հաղթանակի եւ խաղաղության տոնը 09.05.2013

Մայիսի 9-ին, վաղ առավոտյան Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան հրապարակը տոնական տրամադրության մեջ էր: Հաղթանակի եւ խաղաղության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը այս հրապարակում էր, որտեղ ներկա էին մարզի եւ քաղաքի ղեկավարները, պետական, կրթական, առողջապահական, հասարակական, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50