Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզի պատվիրակության այցը ՌԴ Լենինգրադի մարզ 11.06.2013
Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի հետ համագործակցության շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի պատվիրակությունը հունիսի 7-10-ը այցելեց Լենինգրադի մարզ: Պատվիրակությունը ղեկավարում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Ծրագրում նախատեսված էին մի շարք հանդիպումներ, մշակութային միջոցառումներ, քննարկումներ: Հունիսի 8-ին հյուրերին ուղեկցեցին Լենինգրադի ծովային առեւտրային նավահանգիստ ,,Ուստ Լուգա,, ...

Զորակոչի մեկնարկը տրված է 11.06.2013
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատում հունիսի 11-ին հանդիսավոր պայմաններում Հայկական բանակ ճանապարհեցին 2013 թ. գարնանային զորակոչի նորակոչիկներին: Այդ կարեւոր իրադարձությանը նորակոչիկների հարազատները միայնակ չէին մասնակցում: Զինկոմիսարիատ էին եկել մարզի եւ քաղաքի ղեկավարությունը, այլ պաշտոնյաներ, հոգեւորականներ...
Նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը 07.06.2013
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներն Արագածոտնի մարզում ամփոփվեցին հունիսի 7-ին՝ մարզպետարանում: Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունունքների պաշտպանության բաժինը հանդես եկավ միջոցառմամբ, որի հյուրերն էին մարզի սոցիալապես անապահով, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամ երեխաները: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը...
Աշտարակում նոր թաղամաս կկառուցվի 06.06.2013
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կկառուցվի նոր թաղամաս, որտեղ կբնակվեն սիրիահայեր: ՀՀ կառավարությունը հունիսի 6-ին հանձնարարել է ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ աջակցել նոր թաղամասի կառուցմանը: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը առաջարկվում է Աշտարակում հատկացնել 4,8 հա տարածք՝ բարերաների եւ պետության աջակցությամբ թաղամաս կառուցելու համար՝ 600 ընտանիքի հաշվարկով...
Գյուղական համայնքները կլուսավորվեն 05.06.2013
Արագածոտնի մարզում իրականացվում է գյուղական համայնքների գիշերային լուսավորության համակարգի կառուցման ծրագիր: Աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրով: Ներկայումս լուսավորության ցանցի անցկացումը կատարվում է Ծաղկահովիտ, Արագածոտն եւ Իրինդ համայնքներում: Ընդհանուր առմամբ կատարվելու է շուրջ 8,5 մլն. դրամի աշխատանք: Հիմնականում լուսավորվելու են գյուղերի կենրտրոնական թաղամասերը: Աշխատանքները կատարման վերջին փուլում են եւ ամբողջությամբ կավարտվեն մինչեւ հունիսի վերջը...
Քաղաքացիների ընդունելությունը կկայանա տարածաշրջաններում 04.06.2013
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2013 թ. հունիսի 14-ին, ժամը 12.00-ին Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպի Թալինի քաղաքապետարանում, հունիսի 21-ին, ժամը 12.00-ին՝ Ապարանի քաղաքապետարանում՝ Ապարանի տարածաշրջանի քաղաքացիների համար, հունիսի 28-ին, ժամը 12.00-ին՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում՝ Արագածի տարածաշրջանի բնակիչների համար: