Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը գտնվում է արձակուրդում 29.07.2013
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի 26.07.2013 թվականի N 632-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին տրամադրվել է 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը՝ 2013 թվականի հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 9-ը ներառյալ: Մարզպետ Սարգիս Սահակյանն արձակուրդն անցկացնելու է Հայաստանի Հանրապետությունում:
Քննարկվել են Աշտարակ քաղաքի Նոր Հալեպ թաղամասի կառուցման հետ կապված հարցեր 26.07.2013
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով ՀՀ տեղափոխված սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: Ասուլիսին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, ԵՊՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը...
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ Արսեն Դավթյանը այս տարվա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը կմասնակցի Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայանալիք Եվրոպայի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնությանը: Այդ իրավունքը նա վաստակել է՝ հաղթելով Հայսատանի պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնության մինչեւ 10 տարեկան տղաների մրցաշարում եւ 8 տարեկանների մեջ գրավել է 2-րդ տեղը: Մոնտենեգրոյի հեղինակավոր մրցույթին մասնակցելու համար ֆինանսական ծախսերը հոգացել է մարզպետ Սարգիս Սահակյանը...
Արագածոտնի 12 ընտանիք կպայքարի ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցանակի համար 22.07.2013
ՀՀ Նախագահի ,, Լավագույն մարզական ընտանիք,, մրցանակի համար հանրապետական մրցույթին Արագածոտնի մարզից մասնակցելու է 12 ընտանիք: Նրանք մարզական լավ պատրաստվածություն ունեցող այն ընտանիքներն են, որոնք առավելագույն ցուցանիշներով հաղթել են մրցույթի տարածքային եւ մարզային փուլերում: Նշենք, որ մարզում տարեցտարի ընդլայնվում է հետաքրքրությունը այս մրցույթի նկատմամբ, եւ այս տարի Աշտարակի, Թալինի, Ապարանի ավելի քան 150 ընտանիք մասնակցել է մրցույթի առաջին եւ երկրորդ փուլերին, ինչը գերազանցում է նախորդ տարիների մասնակիցների թվին...

Նունե Մովսիսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ 19.07.2013
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նունե Մովսիսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ:
ՀՀ Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվեց Ապարանի գյուղերում թոշակ-նպաստների ստացման հարցը 13.07.2013
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն՝ կապված Ապարանի տարածաշրջանի 5 գյուղում թոշակների եւ նպաստների հատկացման խնդիրներին: Հիշեցնենք, որ տարածաշրջանի Ծաղկաշեն, Արագած, Վարդենուտ, Արայի և Շենավան գյուղերի բնակիչները, փակելով Վանաձոր-Երևան ավտոճանապարհի Ափնա գյուղի հատվածը, իրենց բողոքն էին բարձրացրել կենսաթոշակների վճարման` «Հայփոստի» ներդրված նոր ծրագրի դեմ: Ըստ այդ ծրագրի` նշված գյուղերի բնակիչներն այսուհետև իրենց թոշակ-նպաստները ստանալու են շրջիկ մեքենաներից...