Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.01.2014
Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը տոնական է: Նշվում է Հայկական բանակի կազմավորման տարեդարձը՝ պանծալի եւ փառավոր մի տոն, որն ամենքինս է: Յուրաքանչյուր հայորդի հպարտություն ու երախտագիտություն է տածում դեպի Հայկական բանակը, որի գոյությունը մեր նորանկախ պետության ամենանշանակալի ձեռքբերումներից է: Այս տարի լրանում է մեր բանակի ծննդյան 22-րդ տարեդարձը ...

Ուրախ եւ հետաքրքիր ժամանց՝ փոքրիկների համար 25.01.2014
Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոների կապակցությամբ ADRA Հայաստան բարեգործական կազմակերպությունը Մարզպետարանի հետ համատեղ հետաքրքիր ծրագիր իրականացրեց Արագածոտնի մարզում: Աշնակ, Ագարակավան եւ Կաքավաձոր համայնքների 120 երեխաների համար կազմակերպվեցին Քրիստոսի ծնունդը ներկայացնող բեմական ներկայացում, հետաքրքիր հանդիպումներ եւ խաղեր...
Բարեսիրական հերթական ծրագիրը՝ Արագածոտնում 25.01.2014
Դիակոնիա բարեգործական հիմնադրամը Արագածոտնի մարզում իրականացրեց հերթական ծրագիրը: Սոցիալապես անապահով ընտանիքների տրամադրվեցին տարբեր սննդամթերքներ պարունակող տուփեր: Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի հետ համատեղ: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով, նախապես կատարվել է ուսումնասիրություն, որպեսզի ապահովվի ծրագրի արդյունավետությունը: Ըստ այդմ, ծրագրի մեջ ընդգրկվել են Պարտիզակ, Կաքավաձոր եւ Ագարակավան համայնքները...

Արդի կրթական հնարավորություններ՝ Արտենիի թիվ 1 դպրոցում 23.01.2014
Արագածոտնի մարզի Արտենի համայնքում հիմնանորոգումից հետո վերաբացվել է թիվ 1 դպրոցի տարրականի մասնաշենքը եւ հիմնադրվել է ստեղծագործարանը: Հիմնարորոգումն իրականացրել է Մանուկների հիմնադրամը (COAF): Վերանորոգվել են դասասենյակները, հիմնվել է ատամների մաքրման կայան, կատարվել է նաեւ կահավորումը: Իսկ ստեղծագործարանը հիմնվել է ՎիվաՍԵԼ-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, որից կօգտվեն դպրոցի բոլոր աշակերտները:

Արագածոտնի մարզպետի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ 21.01.2014
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ խմելաջրի մատակարարման խնդիրներին եւ առաջիկա ծրագրերին նվիրված խորհրդակցություն, որին մասնացում էր ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Պ. Լորենը ներկայացրեց ընկերության կողմից մարզում իրականացվող ծրագրերը, համաձայն որի, խմելաջրի համակարգերի վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են ընթանալու Աշտարակ քաղաքում եւ հարակից մի քանի գյուղերում: Արդյունքում՝ նախատեսվում է ջրամատակարարման էական բարելավում...
Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ 18.01.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր` պայմանավորված նոր ֆինանսական տարվա մեկնարկով: Ա. Գեւորգյանը կարեւորեց սեղմ ժամկետներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` հաշվի առնելով, որ կառավարության վերջին նիստում արդեն ընդունվել են համապատասխան որոշումները, մասնավորապես` հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման լրամշակված բանաձեւը...


