Նորություններ
Պարգեւատրումներ՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ 08.10.2013
Արագածոտնի մարզի Ն. Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Մելքոնյանը պարգեւատրվել է ՀՀ Ազգային Ժողովի մեդալով: ՀՀ Ազգային Ժողովի պատվոգրով է պարգեւատրվել Արուճի միջնակարգ դպրոցի դասվար Լուսինե Սարգսյանը, իսկ Ծաղկաշենի Կ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Հովհաննիսյանը ստացել է ՀՀ Ազգային Ժողովի շնորհակալագիր: ՀՀ վարչապետի շնորհալագիր է հանձնվել Կոշի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ, կենսաբանության ուսուցչուհի Ծաղիկ Խուդաթյանին: Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Գոհարիկ Բրյանն անժանացել է ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրի:

Մեծարվեցին Արագածոտնի մարզի ուսուցիչները 07.10.2013
Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ հանդիսավորապես նշվեց ուսուցչի օրը: Դահլիճում էին մարզի բոլոր տարածաշրջանների՝ Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Արագածի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու մանկավարժները: Հանդիսությունը բացվեց մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորանքով: Նա ասաց, որ Ուսուցչի օրը հաստատուն տեղ ունի մեր երկրի տոնացույցի մեջ...

,,Սասնա ծռեր,, էպոսի փառատոնը` Արագածոտնում 06.10.2013
Արագածոտնի մարզում իրականացվող մշակութային միջոցառումների մեջ իր հաստատուն տեղն ունի ,,Էպոսի օր-,,ը` նվիրված ,,Սասնա ծռեր,, էպոսին: Արդեն ավանդական դարձած այս նախաձեռնությունը յուրօրինակ մեծարում ու փառաբանություն է մեր ժողովրդի բանահյուսության հանճարեղ ստեղծագործության, որտեղ դրսեւորվում են նրան առանձնահատուկ լավագույն հատկանիշները` հայրենասիրություն, ազատատենչություն, քաջություն, արդարամտություն եւ հաղթանակին հասնելու հաստատակամություն...

Արագածոտնի մարզը հյուրընկալեց ,,Արարատ 73,,-ին 06.10.2013
ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում հոկտեմբերի 6-ին հյուրընկալվել էին ,,Արարատ 73,,-ի անդամները: Տոնախմբությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը, այլ պատվավոր հյուրեր: Ողջունելով հյուրերին, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ ուրախությամբ են հյուրընկալել այսօրվա հայկական ֆուտբոլի լեգենդներին: Օրն ու վայրը պատահական չի ընտրված. արդեն ավանդական է դարձել հոկտեմբերի առաջին կիրակին Ագարակում նշել իբրեւ գյուղի օր: Այս տարի այն առավել հագեցած է եւ բովանդակալից. դպրոցի մարզադահլիճն անվանակոչվեց օլիմպիական եռակի չեմպիոն
Հանդիպման վայրը` ,,Արագածոտնի մարզային գրադարան,, 05.10.2013
Գրադարանավարի օրվա կապակցությամբ` հոկտեմբերի 5-ին հետաքրքիր ծրագիր էր պատրաստել Արագածոտնի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը: Պատանի ստեղծագործողները՝ Աշտարակի դպրոցների սաները, լսարանին ներկայացան իրենց արձակ եւ չափածո գործերով: Երեխաների ելույթներին հաջորդեց ,,Հավերժի ճամփորդը,, խորագրով պոեզիայի ժամը` նվիրված հայ գրող, նշանավոր հայրենակից Գ. Էմինին: Գրադարանի աշխատակիցների ուժերով ներկայացվեց բանաստեղծի կենսագրությունը եւ նրա պոեզիայի ու արձակի սքանչելի նմուշները...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 04.10.2013
Սիրելի ուսուցիչնե՛ր, շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Վաղուց արդեն Ուսուցչի օրը հաստատուն տեղ ունի մեր երկրի տոնացույցի մեջ: Մենք այն նշում ենք մեծագույն սիրով, երախտագիտությամբ, գալիքի հանդեպ լավատեսությամբ: Սիրելի մանկավարժնե՛ր, դուք այն մասնագիտությունն ունեք, ովքեր իրենց վրա են կրում երկրի քաղաքացիների կրթությունն ու դաստիարակությունը, ինտելեկտուալ բարձր գիտակցականությամբ սերունդ ունենալու պատասխանատվությունը...