Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը կսկսի աշխատանքները 07.03.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: Հանձնաժողովը ղեկավարում է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, կազմում ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Արագածոտնի մարզ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Արագածոտնի մարզ 05.03.2014

Մարտի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցելությունների ծրագրով՝ Արագածոտնի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին...

ԿԿայանա ,,Տարազի փառատոն,, 04.03.2014

Մայիսի 25-ին ժամը 11.00 Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կկազմակերպվի ,,Տարազի փառատոն,,, որտեղ կներկայացվեն Մեծ Հայքի 15 նահանգների ազգային տարազները,ավանդական ուտեստները, երգն ու պարը , ինչպես նաև խաղեր և մրցույթներ: Փառատոնի շրջանակներում կընտրվեն լավագույն տարազ, լավագույն ուտեստ, լավագույն երգ, լավագույն պար, ավագույն տաղավար և այլ անվանակարգերի հաղթողներ: Փառատոնի կազմակերպիչներն են Արագածոտնի մարզպետարանը, Թալինի քաղաքապետարանը և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ:

Ծննունդների թիվը՝ փետրվար ամսին 04.03.2014

Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. փետրվար ամսին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 68 ծնունդ: Նրանցից 39-ը տղա է, 29-ը՝ աղջիկ: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 20 երեխա: Այստեղ տղաների եւ աղջիկների թիվը հավասար է՝ 10-ական: Ապարանում ծնվել է ընդամենը 19 երեխա, որից 13-ը՝ տղա, 6-ը՝ աղջիկ: Թալինում ծնվել է 24 երեխա: Այստեղ գերակշռում են տղաները՝ 14, աղջիկների թիվը 10 է: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 5 ծնունդ, 2 տղա, 3 աղջիկ:

Փոխվարչապետի մոտ քննարկվեցին Օհանավան եւ Կարբի համայնքների ոռոգման, Գառնի արգելոցում իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր 04.03.2014

04.03.2014 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարտի 3-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեց Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման խնդիրը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Բնապահպանության նախարարության, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, Օհանավան եւ Կարբի համայնքների ղեկավարները, տարածքն սպասարկող "Քասախ" ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ)գործադիր տնօրենը: Պատասխանատուները փոխվարչապետին զեկուցեցին, որ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի դոտացիոն ջրատարի վրա նախատեսվող էներգետիկ ծրագրի իրականացման համար ջրօգտագործման թույլտվություն է տրվել միայն այն պայմանով, որ բոլոր ծրագրերն իրականացվեն բացառապես ոռոգման ռեժիմով...

Պարգեւատրման արարողություն՝ Արագածոտնի մարզպետարանում

Պարգեւատրման արարողություն՝ Արագածոտնի մարզպետարանում 03.03.2014

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գեներալ, համառուսաստանյան վետերանների հասարակական կազմակերպության նախագահ, Վիկտոր Երմակովը Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանին պարգեւատրել է ..Աֆղանստանում ԽՍՀՄ զինված ուժերի մարտական հանձնարարությունների կատարման 25-ամյակի կապակցությամբ,, մեդալով: Այն փոխանցվել է Սանկտ Պետերբուրուգում բնակվող հայ գործարար Հրաչյա Պողոսյանի միջոցով: ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մուրազ Սարգսյանը մարտի 3-ին Արագածոտնի մարզպետարանում մեդալը հանդիսավորապես հանձնեց Ա. Դավայանին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50