Նորություններ
Որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները 20.03.2014
Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մարտի 19-ին կայացած հանդիպման արդյունքները նույն օրը զեկուցվել են ՀՀ Նախագահին եւ ՀՀ վարչապետին: ՀՀ Նախագահի հանձնարարությամբ այսօր համայնքների բնակիչների հետ հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ տեղեկացրել, որ կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները: Բնակիչներին առաջարկվել է առանց որեւէ անհանգստության ձեռնամուխ լինել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը...

Կայացավ ,,Կանանց դերը գյուղական համայնքներում,, թեմայով համաժողով 18.03.2014
,,Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն,, հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կազմակերպեց համաժողով` ,,Կանանց դերը գյուղական համայնքներում,, ծրագրի շրջանակներում: Մասնակցում էին Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի մարզերի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, կանանց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները...
Արագածոտնում ամփոփվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները 15.03.2014
Մարտի 11-ին ավարտվեց Արագածոտնի մարզի դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Այն կազմակերպվեց 16 առարկաներից: Մարզային փուլին նախորդել էր տարածքայինը, որին մասնակցել էր 2018 դպրոցական: Նրանցից 358-ը մասնակցեց մարզային փուլին, որից 87 աշակերտ իրավունք ստացավ մասնակցելու դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին: Օլիմպիադայի մասնակիցների արդյունքները տեղադրված է մարզպետարանի պաշտոնական կայքի Տեղեկատվություն բաժնում, ինչպես նաեւ ուղարկված է բոլոր մասնակից դպրոցներին: Օլիմպիադայի հանրապետական փուլը կսկսվի մարտի 16-ից:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինինում 14.03.2014
Մարտի 14-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Թալինի տարածաշրջանի բնակիչների համար: Ընդունելությունը կայացավ Թալինի քաղաքապետարանում, որտեղ այցելեցին տարածաշրջանի համայնքների բնակիչները: Ընդհանուր առմամբ, ընդունելությանը մասնակցեց 40 բնակիչ: Նրանց դիմումներից 25- վերաբերում էին դրամական օգնություն ստանալուն, եւ բոլորն էլ բավարարվեց...
Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ դրանց շրջանակում հանդիպումներ է նախատեսում նաեւ համայնքների բնակիչների հետ: Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն: Իսկ տարածված տեղեկությունները, թե այսօր առավոտյան բնակիչների հետ պետք է հանդիպեր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, իրականությանը չեն համապատասխանում...

,,Մեր մեծերը,, ծրագրի շրջանակում Արագածոտնում կայացավ հերթական միջոցառումը 13.03.2014
Հայաստան-սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է ,,Մեր մեծերը,, ծրագիրը, որի նպատակը նոր ձեւավորվող սերնդի մեջ հայրենասիրության արմատավորելն ու հայապահպանությանը նպաստելն է: Ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվում է միջոցառումների շարք: Դրանցից մեկը բոլորովին վերջերս Բյուրականի Հովհ. Թումանյանի անվան դպրոցում մեծն Թումանյանի ծննդյան 145 ամյակին նվիրված թեմատիկ փառատոնն էր