Նորություններ

Արագածոտնի մարզպետն ընդունեց Ֆրանսիայի դեսպանին 13.02.2014
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին: Ընդունելությանը ներկա էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը: Ողջունելով մեծարգո հյուրին, մարզպետը նշեց, որ Արագածոտնի մարզը Ֆրանսիայի հետ բարեկամության լավ ավանդույթներ ունի: Տարիներ շարունակ արդյունավետորեն ընթանում են փոխգործակցության ծրագրերը Թալին եւ Բուրգ Լե Վալանս քաղաքների, ինչպես նաեւ Օշական գյուղական համայնքի եւ Ալֆորվիր քաղաքի միջեւ...

Այցելություն Հիվանդի օրվա կապակցությամբ 12.02.2014
Փետրվարի 11-ը Հիվանդի համաշխարհային օրն է: Այն դիտվում է որպես սոցիալական քայլ, որի նպատակն է աջակցել մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հիվանդի համաշխարհային օրը նշվում է 1993թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի նախաձեռնությամբ: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետի տեղաակալ Նունե Մովսիսյանը այցելեց Աղձք՝ հանդիպելու բուժքույր Կիմա Ջանոյանին: Թե՛ տեղի, եւ թե՛ հարեւան գյուղերի բնակչության համար նա բարեգթության, մարդասիրության եւ լավատեսության խորհուրդն ունի: Հիվանդներին նա ցուցաբերում է ցանկացած պարագաներում աջակից լինելու, առաջին օգնության հասնելու պատրաստակամություն: Եվ այդպես՝ արդեն շուրջ 60 տարի...

Մարզային ՃԿԿ-ներ` ՀՀ Նախագահի հանձնարարությամբ 12.02.2014
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակվում են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման աշխատանքները։ Իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով փետրվարի 11-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Արագածոտնի և Լոռու մարզեր։ Նախարար Երիցյանի առաջին կանգառը եղավ Արագածոտնի մարզում: Արմեն Երիցյանը շրջեց Աշտարակի ՀՓՋ-ի տարածքում, ծանոթացավ առկա խնդիրներին, զրուցեց հրշեջ-փրկարարների հետ...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 11.02.2014
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2014 թ. մարտի 14-ին, ժամը 12.00-ին Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպի Թալինի քաղաքապետարանում, մարտի 21-ին, ժամը 12.00-ին՝ Ապարանի քաղաքապետարանում՝ Ապարանի տարածաշրջանի քաղաքացիների համար, մարտի 28-ին, ժամը 12.00-ին՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում՝ Արագածի տարածաշրջանի բնակիչների համար:

Արագածոտնի մարզում շարունակվում են Բանակի օրվան նվիրված միջոցառումները 10.02.2014
Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում կայացավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված Բանակի օրվան: Ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Արագածոտնի թեմի առաջնորդարանի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ոսկեվազի հովվության հոգեւոր հովիվ Տեր Զորայր քահանա Կարապետյանը, «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը...
Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ 07.02.2014
Փետրվարի 2-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ցուցակագրված 16 քաղաքացիները բոլորն էլ ներկայացել էին: Եվս 10 քաղաքացի ընդունելության եկան առանց նախապես հերթագրման: Բոլոր քաղաքացիներն էի ունեին դրամական օգնության խնդիր: Բոլորի դիմումներն էլ բավարարվեց: Բացի այդ հարցը, քաղաքացիներից մեկը ուներ նաեւ երեխայի աչքի վիրահատության, մեկ ուրիշը՝ կենսաթոշակի վերահաշվարկի խնդիր: Երկու հարցերի կապակցությամբ էլ մարզպետը համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին հանձնարարեց տեղում ուսումնասիրել հարցը: Դրանց լուծման խնդիրը դրվեց ընթացքի մեջ: