Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օգոստոս ամսին Արագածոտնի մարզում ծնվել է 88 երեխա 02.09.2014

Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. օգոստոս ամսին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 88 ծնունդ: Նրանցից 42-ը աղջիկ է 46-ը՝ տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 27 երեխա՝ 13 աղջիկ, 14 տղա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 12 աղջիկ, 13 տղա ՝ ընդամենը 25 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 30 երեխա՝ 15 աղջիկ եւ նույնքան տղա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 6 ծնունդ, որից 2 աղջիկ, 4 տղա:

Գիտելիքի օրը Արագածոտնում. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեցին Լեռնապարի եւ Նիգավանի դպրոցներ

Գիտելիքի օրը Արագածոտնում. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեցին Լեռնապարի եւ Նիգավանի դպրոցներ 01.09.2014

Նոր ուսումնական տարին առանձնակի տոն էր Լեռնապարի միջնակարգ դպրոցի համար: Կայացավ նորակառույց դպրոցի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետ Սարգիս Սահակյանը, այլ պաշտոնյաներ: Այս օրվան դպրոցը եւ ողջ համայնքը վաղուց էր սպասել: Պետական բյուջեի միջոցներով կառուցված երկհարկանի շենքը լիովին նպաստավոր պայմաններ է ստեղծել դպրոցի 78 աշակերտի համար: Տարածաշրջանին հատուկ խստաշունչ ձմռան պայմաններում այն ունի բոլոր հարմարությունները. բնական գազով ջեռուցվող լոկալ համակարգ, լուսավոր, հարմարավետ դասասենյակներ, մարզադահլիճ: Իսկ անհրաժեշտ գույքն ու լաբորատոր սարքավորումները մարզպետի նախաձեռնությամբ ձեռք են բերվել ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամից...

Ծնունդների թիվ սեպտեմբեր ամսին 01.09.2014

Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. սեպտեմբեր ամսին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 125 ծնունդ: Նախորդ՝ օգոստոս ամսին այդ թիվը 88-էր: Փոքրիկներից 54-ը աղջիկ է 71-ը՝ տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 38 երեխա՝ 17 աղջիկ, 21 տղա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 10 աղջիկ, 15 տղա ՝ ընդամենը 25 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 54 երեխա՝ 23 աղջիկ եւ 31 տղա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 8 ծնունդ, որից 4 աղջիկ, 4 տղա:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ 31.08.2014

Սիրելի´ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողնե´ր, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Այս երկու իրողությունները մեր երկրում մեկտեղվել են եւ հանդիսավորապես նշվում են իբրեւ մեծ տոն: Եվ դա պատահական չէ, քանի որ ուսումնառությունը գիտելիքների ձեռքբերման աղբյուրն է, իսկ առանց գիտելիքի չի կարող լինել հզոր պետություն, ժամանակին համընթաց երկիր...

Կայացավ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան համաժողովը

Կայացավ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան համաժողովը 30.08.2014

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում, թիվ 1 դպրոցի դահլիճում օգոստոսի 30-ին կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան համաժողովը: Ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, դպրոցների տնօրենները, ոլորտի այլ պատասխանատուներ: Մարզի հանրակրթական դպրոցների 2013-2014 ուսումնական տարվա արդյունքների եւ նոր՝ 2014-2015 ուստարվա նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Սուսաննա Պետրոսյանը:

Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանի աշխատանքային այցերը

Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանի աշխատանքային այցերը 28.08.2014

Օգոստոսի 27-ին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը այցելել է Հայկական Կարմիր խաչի ընկերություն : ՀԿԽԸ գլխավոր քարրտուղար Աննա Եղիազարյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Կարմիր խաչի առաջիկա տարվա ծրագրերում ընդգրկվելիք հարցերը: Փոխմարզպետը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնցից, մասնավորապես, հավանության են արժանացել բազմազավակ ընտանիքների աջակցության եւ տնային խնամքի բարելավման, անհայտ կորած ազատամարտիկների 9 ընտանիքների, սիրիահայերի մանր ձեռնարկատիրության, Նարեկ թաղամասում եւ հանրակացարանում բնակվող փախստականների աջակցության ծրագրերը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08