Նորություններ
Ապրիլ ամսին Արագածոտնի մարզում ծնվել է 72 երեխա 06.05.2014
Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. ապրիլ ամսին եղել է 72 ծնունդ: Նրանցից 30-ը աղջիկ է, է, 42-ը՝ տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 17 երեխա՝ 11 տղա, 6 աղջիկ: Ապարանի տարածաշրջանում եւս ծնունդների թիվը 17 է, որից 8 աղջիկ է, 9-ը՝ տղա : Թալինի տարածաշրջանում ծնվել է 30 երեխա: Այստեղ գերակշռում են տղաները՝ 17, աղջիկների թիվը 13 է: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 8 ծնունդ, որից 5-ը՝ տղա, 3 աղջիկ:
Հունիսի 8-ին կկայանան ՏԻՄ հերթական ընտրություններ 05.05.2014
2014թ. հունիսի 8-ին Արագածոտնի մարզում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Նիգավան, Անտառուտ, Դավթաշեն, Դպրեվանք եւ Նոր Արթիկ համայնքներում: Իսկ Դավթաշեն եւ Դպրեվանք համայնքներում, ինչպես նաեւ Մեծաձոր համայնքնում կընտրվի ավագանի: Նույն օրը համայնքի ղեկավար կընտրի նաեւ Արագած համայնքը: Այստեղ ընտրությունը արտահերթ է, քանի որ նախկին համայնքապետը հրաժարական էր տվել: Հերթական ընտրությունների համար թեկնածուների առաջադրման ժամկետը սահմանված է մայիսի 4-9-ը, իսկ արտահերթում՝ մայիսի 9-13-ը:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 30.04.2014
Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Տոն, որը սրտամոտ է յուրաքանչյուր հայի համար, քանզի բազմաթիվ հատկանիշների մեջ նա առանձնանում է իր աշխատասիրությամբ, ստեղծարար մտքով ու եռանդուն գործունեությամբ: Տասնամյակներ շարունակ Մայիսի 1-ը մեզ համար եղել է յուրահատուկ տոն, երբ մեծարվել է աշխատավորը, գնահատվել են նրա աշխատանքային ձեռքբերումներն ու վաստակը...
2014 թվականի մարտի 30-ին տեղի ունեցած ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի վճարումների և մինչև 50 տոկոս ոռոգման ջրի վարձի հաշվարկված գումարները փոխհատուցելու նպատակով օժանդակություն ստացող բոլոր շահառուների ցուցակները՝ ըստ համայնքները:

Արագածոտնի մարզպետը ծաղիկներ դրեց Նորայր Սիսակյանի հուշարձանին 28.04.2014
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց ակադեմիկոս Նորայր Սիսակյանին նվիրված միջոցառմանը: Այդ կապակցությամբ նա այցելեց Աշտարակի Ն. Սիսակյանի անունը կրող փողոցում գտնվող պուրակ, որտեղ տեղադրված է գիտնականի կիսանդրին: Քաղաքի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցն այստեղ կազմակերպել էր հավաքույթ՝ նվիրված անվանի գիտնականին...

Արագածոտնի մարզի դպրոցականներն այցելեցին ՀՀ Նախագահի նստավայր 27.04.2014
Ապրիլի 26-ին Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանի 93 աշակերտ այցելեց ՀՀ Նախագահի նստավայր: Երեք մասից բաղկացած խմբերը ղեկավարում էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը եւ այլ պատասխանատուներ: Նախագահականում աշակերտների համար կազմակերպվեց շրջայց 13 դահլիճներում, որտեղ նրանք ծանոթացան կառույցի պատմությանը, իրազեկվեցին հետաքրքիր մանրամասների...