Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց օլիմպիադայի հաղթողներին 14.05.2014
Մայիսի 14-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մասնակցած եւ մրցանակներ շահած աշակերտներին: Նրանք չորսն էին՝ Ոսկեթասի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արեւշատ Մինասյանը, ով հայոց պատմություն առարկայիւց վաստակել է առաջին կարգի դիպլոմ...
,,Հաղթանակների ոսկեշող ամիս,, 14.05.2014
,,Հաղթանակների ոսկեշող ամիս,, խորագիրն էր կրում Արագածոտնի մարզի Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառումը(տնօրեն Նաիրա Մկրտչյան), որն անցկացվեց ,,Մուսաները Արագածոտնի մարզում,, ծրագրի շրջանակում: Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը եւ ,,Արագածոտնի մուսաներ,, գրական-մշակութային կազմակերպության նախագահ Արեւշատ Ավագյանը: Նրանք եւ մասնակից մյուս հյուրերը, գրողներն ու մտավորականներն իրենց ելույթներում վերստին անդրադարձան մայիսյան հաղթանակների շքահանդեսին՝ Հայրենական պատերազմին, Արցախյան ազատամարտին, Բաշ-Ապարանի եւ Սարդարապատի հերոսամարտերին: Կարեւորվեց հայոց պատմության մեջ այդ իրադարձությունների դերն ու ճակատագրական նշանակությունը...
Հունիս ամսին ՀՀ Արագածոտնի մարզպետը քաղաքացիների ընդունելություն կկատարի մարզի տարածաշրջաններում 13.05.2014
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2014 թ. հունիսի 13-ին, ժամը 12.00-ին Ապարանի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպի Ապարանի քաղաքապետարանում, հունիսի 20-ին, ժամը 12.00-ին՝ Ծաղկահովիտի գյուղապետարանում՝ Արագածի տարածաշրջանի քաղաքացիների համար, հունիսի 27-ին, ժամը 12.00-ին՝ Թալինի քաղաքապետարանում՝ Թալինի տարածաշրջանի բնակիչների համար: ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Վաստակաշատ աշխատողների համար կկազմակերպվի թատրոնի դիտում 13.05.2014
Աշխատավորի օրվա կապակցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ մարզի վաստակաշատ աշխատողների համար կազմակերպվել է թատրոնի դիտում: Տարբեր ոլորտների շուրջ 50 աշխատող մայիսի 17-ին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրունում կդիտի ,, Մեղրի համը,, ներկայացումը:

Հաղթանակի եւ խաղաղության օրը Արագածոտնում 09.05.2014
Արագածոտնի մարզում Մայիսի 9-ի տոնակատարության հավաքատեղին Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան հրապարակն էր: Այստեղ էին հավաքվել մարզի ղեկավարները, քաղաքային եւ գյուղական համայնքների, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական եւ այլ կառույցիների ներկայացուցիչներ, հյուրեր: Հաղթանակի եւ խաղաղության օրվա եւ Շուշիի հերոսական ազատագրմանը նվիրված միջոցառումներն սկսվեց ,,Փառքի սրահ,, այցելությամբ: Մարզպետ Սարգիս Սահակյանը, այլ պաշտոնյաներ, Հայրենական եւ Արցախյան պատերազմի վետերաններ այստեղ մասնակցեցին սրահի եւս մեկ սենյակի բացման արարողությանը...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը մայիսի 9-ի՝ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ 08.05.2014
Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայրենական պատերազմի հարգելի վետերաննե՛ր, Արցախյան ազատամարտի մասնակիցնե՛ր, Ի սրտե շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Տոն, որը կրկնակի խորհուրդ ունի մեզ համար: Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծագույն իրադարձություն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ հայ ժողովրդի կյանքում: Թերեւս, ոչ պատահականորեն, մայիսի 9-ը մեզ համար եւս մեկ հաղթանակի` ադրբեջանական բռնազավթումից Շուշիի ազատագրման օրն է...