Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծնունդների թիվը սեպտեմբեր ամսին 01.10.2014

Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. սեպտեմբեր ամսին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 125 ծնունդ: Նախորդ՝ օգոստոս ամսին այդ թիվը 88-էր: Փոքրիկներից 54-ը աղջիկ է 71-ը՝ տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 38 երեխա՝ 17 աղջիկ, 21 տղա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 10 աղջիկ, 15 տղա ՝ ընդամենը 25 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 54 երեխա՝ 23 աղջիկ եւ 31 տղա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 8 ծնունդ, որից 4 աղջիկ, 4 տղա:

2014 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 14.00-ին կկայանա ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի նիստ՝ հետեւյալ օրակարգով. 30.09.2014

2014 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 14.00-ին կկայանա ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի նիստ՝ հետեւյալ օրակարգով. 1. Աշնանացանի կազմակերպման գործընթացի մասին: /Զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/ 2. Մարզի համայնքներին նախորդ տարիներին հատկացված սերմացուների գումարների հավաքագրման աշխատանքների մասին: /Զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/...

Սուրբ Խաչ հուշարձանին ամրացվեց  1714-րդ խաչը

Սուրբ Խաչ հուշարձանին ամրացվեց 1714-րդ խաչը 29.09.2014

Արագածոտնի մարզում Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա սեպտեմբերի 28-ին, տեղադրվեց 1714-րդ խաչը: Արարողությունը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանը, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ: 1714-րդ խաչի «քավորը»՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ներկաները խաչը հուշարձանին ամրացնելուց առաջ համբուրեցին այն...

   Հոկտեմբերի 4-ին Արագածոտնում կնշվի ,,Էպոսի օր,,-ը

Հոկտեմբերի 4-ին Արագածոտնում կնշվի ,,Էպոսի օր,,-ը 29.09.2014

Արագածոտնի մարզի Սասունիկ համայքնում հոկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա,,Էպոսի օր,, ավանդական տոնախմբությունը: Միջոցառումը նվիրված է ,,Սասնա ծռեր,, էպոսին: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ ,,Սասնա տուն,, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Հանդիպում Ուջանում

Հանդիպում Ուջանում 29.09.2014

Արագածոտնի մարզում իրականացվում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին նվիրված ,,Առաջին համաշխարհայինը և հայ ժողովուրդը,, միջոցառումների ընդգրկուն ծրագիր որի նախաձեռնողը Արագածոտնի մարզպետարանն է: Այդ շրջանակում մարզային մամուլում մեկնարկել է հոդվածաշար՝ նվիրված առաջին աշխարհամարտին: Աշխարհամարտ, որը ողբերգական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար...

Շնորհավորանք՝ հայրենակից բանաստեղծներին 29.09.2014

Լրացավ մեր գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ծնունդով հնաբերդցի Լյուդվիգ Կարապետյանի 75-ամյակը: Այդ կապակցությամբ Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվել էր հոբելյանական միջոցառում: Մասնակցում էին մտավորականներ, հոբելյարի գործընկերները, մտերիմներն ու հարազատները, ովքեր իրենց շնորհավորանքի եւ բարեմաղթանքի հետ մեկտեղ կիսվեցին նրան բնութագրական հիշողություններով ու հետաքրիր պատմություններով: Մատուցվեցին տոնական ընծաներ, մշակույթի նախարարության եւ Հայ ժուռնալիստների միության կողմից՝ մեդալներ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08