Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ 31.08.2014

Սիրելի´ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողնե´ր, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Այս երկու իրողությունները մեր երկրում մեկտեղվել են եւ հանդիսավորապես նշվում են իբրեւ մեծ տոն: Եվ դա պատահական չէ, քանի որ ուսումնառությունը գիտելիքների ձեռքբերման աղբյուրն է, իսկ առանց գիտելիքի չի կարող լինել հզոր պետություն, ժամանակին համընթաց երկիր...

Կայացավ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան համաժողովը

Կայացավ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան համաժողովը 30.08.2014

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում, թիվ 1 դպրոցի դահլիճում օգոստոսի 30-ին կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան համաժողովը: Ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, դպրոցների տնօրենները, ոլորտի այլ պատասխանատուներ: Մարզի հանրակրթական դպրոցների 2013-2014 ուսումնական տարվա արդյունքների եւ նոր՝ 2014-2015 ուստարվա նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Սուսաննա Պետրոսյանը:

Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանի աշխատանքային այցերը

Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանի աշխատանքային այցերը 28.08.2014

Օգոստոսի 27-ին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը այցելել է Հայկական Կարմիր խաչի ընկերություն : ՀԿԽԸ գլխավոր քարրտուղար Աննա Եղիազարյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Կարմիր խաչի առաջիկա տարվա ծրագրերում ընդգրկվելիք հարցերը: Փոխմարզպետը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնցից, մասնավորապես, հավանության են արժանացել բազմազավակ ընտանիքների աջակցության եւ տնային խնամքի բարելավման, անհայտ կորած ազատամարտիկների 9 ընտանիքների, սիրիահայերի մանր ձեռնարկատիրության, Նարեկ թաղամասում եւ հանրակացարանում բնակվող փախստականների աջակցության ծրագրերը...

Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում բացվեց մանկապարտեզ

Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում բացվեց մանկապարտեզ 27.08.2014

Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում այսուհետ կգործի համայնքային մանկապարտեզը: Ծրագիրն իրականացվել է ,,Վորլդ Վիժըն ինթերնեշնլ-Հայաստան,, գրասենյակի, համայնքի համատեղ ուժերով եւ մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ: Մանկապարտեզը կառուցվել է 1982 թվականին եւ գործել է շուրջ 10 տարի: Այնուհետեւ, սկսած 1992 թվականից այն անգործության է մատնվել եւ տարիների հետ կորցրել պիտանելիությունը: Ելնելով մանկապարտեզ ունենալու անհրաժեշտությունից, նախագիծը ձեռնարկվեց եւ ավարտին հասցեց վերջին 1 տարվա ընթացքում: Իրականացվեց շուրջ 28 մլն. դրամի աշխատանք...

2014թ. սեպտեմբեր ամսին ՀՀ Արագածոտնի մարզպետը քաղաքացիների ընդունելություն կկատարի մարզի տարածաշրջաններում 26.08.2014

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2014 թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 12.00-ին Արագածի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպի Ծաղկահովիտի համայնքապետարանում, սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին՝ Թալինի քաղաքապետարանում՝ Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար, սեպտեմբերի 25-ին, ժամը 12.00-ին՝ Ապարանի քաղաքապետարանում՝ Ապարանի տարածաշրջանի բնակիչների համար:

	Բազեականները վերադարձան հաջողություններով

Բազեականները վերադարձան հաջողություններով 25.08.2014

,,Բազե 2014,,-ում Արագածոտնի մարզի ներկայացուցիչների այս տարվա մասնակցությունը արդյունավետ էր, եւ բազեականները վերադարձան բազմաթիվ հաջողություններով, մրցանակներով ու պատվոգրերով: Առանձին անվանակարգերում մրցանակները հետեւյալն էին: Նորաձեւությունից Մելինե Ղազարյանը, իսկ երգից Ռոման Ավագյանը գրավեցին երկրորդ տեղերը: Սոսե Կարախանյաննն էլ նկարչությունից գրավեց երրորդ տեղը: Մարզական մրցաձեւերում Արման Ասատրյանը սեղանի թենիսից, Նաիրի Մելքոնյանը ֆուտբոլից արժանացան երրորդ, Անահիտ Եփրիկյանը վոլեյբոլից՝ մրցանակային երկրորդ տեղերի: Առաջին մրցանակներ ստացան Անահիտ Եփրիկյանը՝ սպորտլանդիա եւ ազգային խաղեր, Արման Ասատրյանը՝ ռազմական խաղեր անվանակարգերում: Լավագույն մասնակցության համար մարզի ջոկատին շնորհվեց ,,Բազե,, արձանիկ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28