Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխվարչապետի մոտ կայացավ խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ 14.06.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ հունիսի 13-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների ենթակայության առողջապահական հաստատություններում, ինչպես նաեւ մարզային սոցիալական ծառայություններում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքների եւ արձանագրված խախտումների հետ կապված հարցեր:

Արագածոտնի մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում համայնքներում 13.06.2014

Քաղաքացիների ընդունելությունների սահմանված ժամանակացույցի համաձայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել է երկրորդ եռամսյակում մարզի տարածաշրջաններում ընդունելության կազմակերպումը: Հունիսի 13-ին նա այցելեց Ապարանի տարածաշրջան եւ Ապարանի քաղաքապետարանում ընդունեց քաղաքացիներին, ովքեր ժամանել էին ինչպես քաղաքից, այնպես էլ գյուղական համայնքներից: Ընդունելությանը մասնակցեց 40 բնակիչ: Նրանք մեծամասամբ՝ 31 հոգի, դրամական օգնության հարցով էին դիմել: Ոմանք մարզպետին դիմեցին միաժամանակ մի քանի հարցերով՝ բնակարանաշինության, բուժօգնության, առողջարանի ուղեգրերի եւ այլն: Դրամական աջակցության բոլոր դիմումները բավարարվեցին...

Մարզպետ Սարգիս Սահակյանը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին

Մարզպետ Սարգիս Սահակյանը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին 13.06.2014

Արագածոտնի մարզում ամառային զորակոչի մեկնարկը տրված է: Մարզպետ Սարգիս Սահակյանը հունիսի 13-ին այցելեց Աշտարակի զինկոմիսարիատ՝ Հայկական բանակ զորակոչված տղաներին ճանապարհելու համար: Սրտառուչ օրն առավել հիշարժան դարձնելու համար զինկոմիսարիատի բակում հանդիսավոր արարողություն էր: Նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին հոգեւոր դասի, պետական կառույցների ներկայացուցիչները, նրանց հարազատներն ու մտերիմները...

Արագածոտնի դպրոցականներն այցելեցին Փարաջանովի թանգարան

Արագածոտնի դպրոցականներն այցելեցին Փարաջանովի թանգարան 10.06.2014

ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ Արագածոտնի մարզի 26 երեխա այցելեց Սերգեյ Փարաջանովի թանգարան: Խմբի մեջ էին Ապարանի արվեստի, Աշտարակի գեղարվեստի, ինչպես նաեւ Արագածավանի թիվ 1 եւ Աշտարակի թիվ 3 դպրոցների աշակերտները եւ 5 պատասխանատուները՝ փոխմարզպետ Նունե Մովսիսյանի ղեկավարությամբ...

Արագածոտնի մարզի 6 համայնքում ընտրվեցին նոր ղեկավարներ 09.06.2014

Արագածոտնի մարզի 6 համայնքում՝ Արագածում, Նիգավանում, Դավթաշենում, Նոր Արթիկում, Դպրեվանքում եւ Անտառուտում, հունիսի 6-ին կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արագած համայնքում ընտրությունը արտահերթ էր, իսկ մյուսներում՝ հերթական: Բոլոր համայնքներում ընտրությունները կայացել են օրենքով սահմանված կարգով՝ առանց միջադեպերի, եւ բոլորում էլ ընտրվել են ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուները: Անտառուտում, Դպրեվանքում եւ Նիգավանում գրանցված է եղել մեկական թեկնածու, Արագածում եւ Դավթաշենում՝ երկուական, իսկ Նոր Արթիկում՝ երեք թեկնածու...

Արագածոտնի մարզպետարանի հյուրը երեխաներն էին

Արագածոտնի մարզպետարանի հյուրը երեխաներն էին 06.06.2014

Երեխաների իրավունքների պաշտպանության տասնօրյակի շրջանակում Արագածոտնի մարզպետարանի դահլիճ էին հրավիրվել սոցիալապես անապահով ընտանիքների եւ ներառական կրթության կարիք ունեցող 56 երեխա՝ ծնողների հետ: Առիթը միջոցառումն էր, որ կազմակերպվել էր մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ եւ ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության կողմից:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50