Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարին 25.09.2014

Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում ԵՄ գործունեությունը եւ, մասնավորապես, Արագածոտնի մարզում իրականացված ծրագրերը: Նշվեց, որ կրթական, գյուղական համայնքների զարգացման եւ այլ ծրագրեր են իրականացվել Թալին քաղաքում ու մարզի մի քանի գյուղական համայնքներում: Տրայան Հրիսթեանը մարզպետին ներկայացրեց գործողությունների այն նոր շրջանակը, որը նախատեսվում է առաջիկա իրենց ծրագրերում եւ առաջարկեց դրանց իրականացման համատեղ քննարկում...

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանի տարածաշրջանում 25.09.2014

Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանի քաղաքապետարանում, որին մասնակցեցին տարածաշրջանի բոլոր համայնքների բնակիչները: Համայնքապետերը իրենց համայնքներում նախապես իրազեկել էին ընդունելության մասին, եւ բնակիչները հնարավորություն ունեցան մարզպետին իրենց մտահոգող հարցերով դիմել տեղում եւ չգնալ մարզկենտրոն: Ընդհանուր առմամբ, ընդունելությանը մասնակցեց 33 մարդ: Հարցադրումները վերաբերում էին բուժօգնությանը, բնակարանների վերանորոգմանը, առողջարանի ուղեգրեր ստանալուն, սակայն, դիմումատուների մեծ մասը դրամական օգնության խնդիր ունեին: Ընդհանուր առմամբ, դրամական օգնություն ստացավ 27 դիմումատու...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.09.2014

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2014թ. Սեպտեմբերի 19 Երևան ՆՀ-466-Ա

Այցելեցին նորածիններին

Այցելեցին նորածիններին 22.09.2014

ՀՀԿ Աշտարակի կանանց խորհուրդը Անկախության տոնի առթիվ անակնկալ էր պատրաստել Աշտարակի բժշկական կենտրոնում: Սեպտեմբերի 21-ին կատարվեց այցելություն նորածիններին եւ նրանց մայրիկներին: Օրվա հերոսներն այդ օրը 8-ն էին: Բոլոր բալիկներն առողջական լավ վիճակում էին, եւ նրանց մայրիկները ժպիտով ու բարձր տրամադրությամբ ընդունեցին անակնկալ հյուրերին...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական  ուղերձը Անկախության տոնի առթիվ /21.09.2014թ./

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ /21.09.2014թ./ 21.09.2014

Սիրելի հայրենակիցնե’ր, Շնորհավորում եմ բոլորիս՝ Անկախության տոնի առթիվ: 23 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը. ունենալ անկախ, ժողովրդավարական պետություն: Ճակատագիրը մեզ մեծագույն առաքելության էր արժանացրել՝ իրականացնել մեր նախնիների սրբազան երազանքը, արարել անկախ, ազատ պետականություն, խաղաղ ու առաջընթաց հայրենիք: Այդ ամենն այսօր իրողություն է, եւ մեր պետությունը քայլում է բոլոր երկրների հետ համընթաց, համարձակ ու հաստատուն կերտում իր փառավոր պատմությունը...

Արագածոտնի մարզում նշվեց Անկախության տոնը

Արագածոտնի մարզում նշվեց Անկախության տոնը 20.09.2014

Անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառումը Արագածոտնի մարզում կայացավ սեպտեմբերի 19-ին՝ մարզկենտրոն Աշտարակի քաղաքային մարզադաշտում: Կազմակերպիչը Արագածոտնի մարզպետարանն էր՝ մարզպետի հովանավորությամբ: Հրավիրված էին մասնակցելու պետական կառավարման համակարգի պաշտոնյաներ, մարզի բոլոր համայնքների կրթական, առողջապահական, մարզային այլ կառույցների ներկայացուցիչները, բնակիչները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28