Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտահերթ ընտրություններ Ջամշլու համայնքում 10.12.2014

Դեկտեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքում անցկացվել են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, նախնական արդյունքներով համայնքի ղեկավար է ընտրվել Միրազմ Ուռուսյանը: Համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել էր երկու թեկնածու` ՀՀԿ-ական Միրազմ Ուռուսյանը եւ անկուսակցական Մերալի Սադոյանը, ով ինքնաբացարկ էր հայտնել: Նշենք, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղական համայնքի նախկին ղեկավար Տիտալ Ալոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին սեփական դիմումի համաձայն` առողջական խնդիրների պատճառով: Արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի թիվ 1130-Ն որոշմամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել էր 1004255.0, ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 874.0 դրամ։

ՏԿԱԻ նախարարի աշխատանքային այցն Արագածոտնի մարզ

ՏԿԱԻ նախարարի աշխատանքային այցն Արագածոտնի մարզ 10.12.2014

Դեկտեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Արմեն Երիցյանի առաջին կանգառն Ապարան քաղաքում էր: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց քաղաքային երեք մանկապարտեզ: Շրջելով մանկապարտեզների տարածքում` ՏԿԱԻ նախարարը ծանոթացավ առկա պայմաններին, զրուցեց մանկավարժների հետ և լսեց նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները

Այցելություն` արուճեցի Մայիս Գեղամյանին

Այցելություն` արուճեցի Մայիս Գեղամյանին 06.12.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը եւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը դեկտեմբերի 5-ին այցելեցին Արուճ եւ հանդիպեցին Մայիս Գեղամյանին: Հիշեցնենք, որ բանակում 45 օր ծառայած 19-ամյա Մայիս Գեղամյանը առողջական բարդ խնդիրների պատճառով զինծառայությունից վաղաժամ ազատվել է եւ ներկայումս քիմիոթերապիայի կուրսեր է անցնում...

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանում

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանում 04.12.2014

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ ընդունելության օր է յուրաքանչյուր ուրբաթ, որին քաղաքացիները մասնակցում են ինչպես նախապես գրանցվելով, այլնպես էլ հանպատրաստից: Բացի այդ, յուրաքանչյուր եռամսյակի երրորդ ամսում մարզպետը այցելում է տարածաշրջաններ եւ տեղում կազմակերպում քաղաքացիների ընդունելություն: Դեկտեմբերի 4-ին Սարգիս Սահակյանն այցելեց Ապարան, եւ քաղաքապետարանում կայացավ ընդունելություն...

Արտենի համայնքում շահագործման հանձնվեց խմելու ջրատար 03.12.2014

Դեկտեմբերի 2-ին Արագածոտնի մարզում շահագործման հանձնվեց Արտենի համայնքի խմելու ջրատարը: Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի և համայնքի համատեղ ուժերով: Բացման հանդիսավոր արարողության մասնակիցները բարձր գնահատեցին ծրագրի հաջողությունները՝ նշելով, որ ջրամատակարարման ցանցի բարելավման շնորհիվ բոլոր տնային տնտեսություններն այժմ ունեն օրական մինչև հինգ ժամ ջրամատակարարում: Ջրամատակարարման ցանցի բարելավման հետ մեկտեղ, բոլոր տնային տնտեսություններում ջրաչափեր տեղադրելով, բարելավվել է նաև սպառվող ջրաքանակի հաշվառման գործընթացը...

Նոյեմբեր ամսին Արագածոտնի մարզում ծնված աղջիկների թիվը գերազանցում է տղաներին 02.12.2014

Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. նոյեմբեր ամսին գրանցվել է 82 ծնունդ: Նրանցից 37-ը տղա է, 45-ը՝ աղջիկ: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 20 երեխա՝ 9 տղա, 11 աղջիկ: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 6 տղա եւ 13 աղջիկ ՝ ընդամենը 19 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 31 երեխա` 15 աղջիկ, 16 տղա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 12 ծնունդ` 6-ական տղա եւ աղջիկ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08