Նորություններ

Ապարանի ավագ դպրոցում բացվեց ռազմամարզական հրապարակ 03.10.2014
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվում է ռազմամարզական հրապարակների կառուցում: Առաջին խաղահրապարակը բացվել էր Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցում, որով պայմանավորված՝ կրթօջախում բարձր հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը...

Արագածոտնի մարզպետն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի դեսպանին 01.10.2014
ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդին հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով ժամանեց Արագածոտնի մարզ: Դեսպանին ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Ողջունելով միմյանց, կողմերը նշեցին, որ նման հանդիպումները շահեկան են երկուստեք եւ կարող են գործնական ծրագրերի իրականացման հիմք հանդիսանալ...

Արագածոտնի մարզպետն այցելեց մարզի տարեցներին 01.10.2014
Հոկտեմբերի 1-ին նշվող տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն առանձնահատուկ ուշադրության արժանացրեց մարզի 100 եւ ավելի տարիք ունեցողներին: Նրանք 5-ն են՝ Աշտարակում բնակվող Վերգուշ Փարվանյանը, սասունիկցի Ֆարխա Հակոբյանը, Ոսկեհատից՝ Գունյա Մարկոսյանը եւ Խազալ Ամոյանը՝ Արտենիից: Մարզպետի եւ համայնքների ղեկավարների կողմից կատարվեց այցելություն նրանց: Շնորհավորանքի եւ բարեմաղթնքների հետ այդ կարեւոր օրվա կապակցությամբ 100 եւ ավելի տարեկան այս տարեցներին հանձնվեցին խորհրդանշական նվերներ...
Ծնունդների թիվը սեպտեմբեր ամսին 01.10.2014
Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. սեպտեմբեր ամսին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 125 ծնունդ: Նախորդ՝ օգոստոս ամսին այդ թիվը 88-էր: Փոքրիկներից 54-ը աղջիկ է 71-ը՝ տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 38 երեխա՝ 17 աղջիկ, 21 տղա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 10 աղջիկ, 15 տղա ՝ ընդամենը 25 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 54 երեխա՝ 23 աղջիկ եւ 31 տղա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 8 ծնունդ, որից 4 աղջիկ, 4 տղա:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 14.00-ին կկայանա ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի նիստ՝ հետեւյալ օրակարգով. 1. Աշնանացանի կազմակերպման գործընթացի մասին: /Զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/ 2. Մարզի համայնքներին նախորդ տարիներին հատկացված սերմացուների գումարների հավաքագրման աշխատանքների մասին: /Զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/...

Սուրբ Խաչ հուշարձանին ամրացվեց 1714-րդ խաչը 29.09.2014
Արագածոտնի մարզում Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա սեպտեմբերի 28-ին, տեղադրվեց 1714-րդ խաչը: Արարողությունը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանը, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ: 1714-րդ խաչի «քավորը»՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ներկաները խաչը հուշարձանին ամրացնելուց առաջ համբուրեցին այն...


