Նորություններ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ 11.08.2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:

Կայացավ մարզպետին կից երիտասարդական խորհրդի նիստը 07.08.2014
Օգոստոսի 7-ին կայացավ Արագածոտնի մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը: Այն վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը: Նա ներկայացրեց խորհրդի նախագահ, մարզպետ Սարգիս Սահակյանի դիրքորոշումը խորհրդի անդամների կողմից բարձրացված խնդիրների, առաջարկությունների, նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես, նշվեց, որ գործունեությունը վերաբերելու է համայքների երիտասարդությանն առնչվող բոլոր կողմերին՝ սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային, մարզական եւ այլն...
Խորհրդակցություն մարզպետի մոտ 06.08.2014
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն մարզի 10 համայնքում լրացուցիչ գազիֆիկացման աշխատանքներ իրականացն;լու վերաբերյալ: Ներկա էին IFAD-ի տնօրեն Արամ Վարդանյանը եւ բոլոր այդ համայնքների՝ Ծաղկաշենի, Ափնայի, Վարդենուտի, Արագածի, Հարթավանի, Շենավանի, Քուչակի, Կոշի, Վարդենիս , Արայի ղեկավարները: Քննարկվեց IFAD-ի ծրագրով համայնքների լրացուցիչ գազիֆիկացման հարցը: Համայնքների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին իրենց մասով համաֆինանսավորում կատարելու համար:

Արագածոտնի մարզպետարանում կայացավ զինվորների եւ նրանց ծնողների հանդիպումը 05.08.2014
Բանակ-հասարակություն, ծնող-հրամանատար հարաբերությունները ամրապնդելու եւ համագործակցությունը խորացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ այսօր առաջին զորամիավորման ենթակա զորամասերում ծառայություն անցնող տասնյակ զինվորներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց ծնողներին: Ենթակա զորամասերում ծառայող Արագածոտնի մարզից զորակոչված զինվորների և նրանց հարազատների հանդիպումը տեղի ունեցավ մարզպետարանում...
2014թ. հուլիս ամսին Արագածոտնի մարզում ծնված երեխաների թիվը 01.08.2014
Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. հուլիս ամսին գրանցվել է 88 ծնունդ: Նրանցից 37-ը աղջիկ է, 52-ը՝ տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 29 երեխա՝ 18 տղա, 11 աղջիկ: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 13 տղա եւ 15 աղջիկ ՝ ընդամենը 28 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 22 երեխա: Այստեղ գերակշռում են տղաները՝ 13, աղջիկների թիվը 9 է: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 10 ծնունդ, որից 8-ը՝ տղա, եւ 2 աղջիկ:

Մշակույթի նախարարն այցելեց Արագածոտնի մարզ 30.07.2014
Հուլիսի 30-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում նա հանդիպում ունեցավ մարզի 8 երաժշտական դպրոցների ներկայացուցիչների հետ: Ողջունելով նախարարի այցը, մարզպետ Սարգիս Սահակյանը կարեւորեց հանդիպումը, նշելով որ այն ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների արծարծման եւ դրանց լուծման լավագույն հնարավորություն է...