Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշվետու եղավ  Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը

Հաշվետու եղավ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը 22.01.2015

Հունվարի 22-ին կայացավ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հաշվետվությունը, որին ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ ՏԿ եւ ԱԻ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՀՀ ՏԿ եւ ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Աշտարակի, Թալինի քաղաքապետերը, մարզի մի շարք գյուղական համայնքների ղեկավարներ: 2014թվականի ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա.Մանուկյանը:

 Հոգեհանգստյան կարգ եւ մոմավառություն Ավետիսյանների ընտանիքի համար

Հոգեհանգստյան կարգ եւ մոմավառություն Ավետիսյանների ընտանիքի համար 19.01.2015

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Արբ. Մարիանէ եկեղեցու բակում հունվարի 19-ին տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի: Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը կատարեց սպանդի ենթարկված ընտանիքի անդամների մահվան յոթերորդ օրվա հոգեհանգստյան արարողություն: Արձագանքելով Գյումրիում կատարված ահասարսուռ ոճրագործությանը, հարյուրավոր մասնակիցներ իրենց սրտի ձայնը միացրին բազմահազար այն աղոթքներին, որոնք ուղղվում են առ աստված` դաժանաբար սպանված ընտանիքի անդամների հոգիների հանգստության համար...

Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ Հայաստան»-ի ղեկավարությանը 16.01.2015

Հունվարի 16-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանի եւ ծրագրերի իրականացման գծով ղեկավար Իրեն Սարգսյանի հետ: Ամփոփվեց նախորդ տարում կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերը եւ քննարկվեց 2015 թվականին համատեղ նախատեսվող նախագծերը: Կարեւորվեց խոցելի խմբերի կարիքների մեղմացմանը միտված ծրագրերը, աջակցությունը կրթական, մշակութային ոլորտներին, մասնավորապես, ներառական կրթությանը: Հստակեցվեց նաեւ ծրագրերի իրականացման ժամանակացույցը, ճշգրտվեց շահառու համայնքների մոտավոր ցանկը:

Այցելեցին ծննդատներ

Այցելեցին ծննդատներ 16.01.2015

Ամանորը սպասված տոն է յուրաքանչյուր ընտանիքում, իսկ մանկան ծնունդը` բարի ավետիս: 2015թ հունվարի 1-ին Աշտարակի ԲԿ-ում ծնվել է 2 տղա և 3 աղջիկ: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն իր շնորհավորանքը փոխանցեց նորածիններին ու նրանց ծնողներին: Նրա կողմից պատրաստված նվերները մայրերին հանձնեցին մարզպետի տեղակալներ Նունե Մովսիսյանը և Մուշեղ Աբգարյանը: Հունվարի 13-ին Նունե Մովսիսյանը ամանորյա այց կատարեց Ապարանի բժշկական կենտրոն: Նա մարզպետի կողմից շնորհավորական նվեր հանձնեց 3 նորածնի:

Արագածոտնի մարզի Եղնիկ և Թաթուլ համայնքների 160 երեխա նվերներ ստացավ

Արագածոտնի մարզի Եղնիկ և Թաթուլ համայնքների 160 երեխա նվերներ ստացավ 15.01.2015

Ամանորյա տոնական օրերին հաճելի անակնկալ մատուցվեց Արագածոտնի մարզի Եղնիկ և Թաթուլ համայնքների երեխաներին: Մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ եւ Ադվենտիստական Զարգացման և Օգնության Կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ (ADRA Armenia) իրականացվեց բարեգործական հերթական ձեռնարկը: Ծրագրի թեման այս անգամ Սուրբ Ծնունդն էր...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում գրանցված ծնունդների մասին 13.01.2015

Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. դեկտեմբեր ամսին գրանցվել է 73 ծնունդ: Նրանցից 36-ը տղա է, 37-ը՝ աղջիկ: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 31 երեխա՝ 15 տղա, 16 աղջիկ: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 6 տղա եւ 7 աղջիկ ՝ ընդամենը 13 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 27 երեխա` 13 աղջիկ, 14 տղա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 2 ծնունդ` 1-ական տղա եւ աղջիկ: 2015 թվականի հունվարի 13-ի դրությամբ մարզում ծնունդների թիվը կազմել է 37, որից 17-ը` աղջիկ, 11-ը` տղա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08