Նորություններ

Հանձնվեցին Ծաղկահովիտի նորակառույց շենքի առաջին բնակարանները 31.01.2015
Ավարտվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Շիրակացի 5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հիմնանորոգումը: Ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի խոստումներից մեկն է, որի համաձայն 1988 թվականի երկրաշարժի ժամանակ վթարված այս շենքը հիմնովին վերանորոգվեց եւ հանձնվեց շահագործման: Շինարաության արդյունքում հինգհարկանի շենքի վերջին` 5-րդ հարկը ապամոնտաժվեց, եւ ամրացման ու հիմնանորոգման աշխատանքներից հետո շահագործման հանձնվեց 4 հարկանի կառույցը, որն ունի 40 բնակարան
Տեղի կունենա 2015 թվականի մարզխորհրդի առաջին նիստը 29.01.2015
Փետրվարի 10-ին, ժամը 11.00-ին Արագածոտնի մարզպետարանի դահլիճոիմ տեղի կունենա 2015 թվականի մարզխորհրդի առաջին նիստը: Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը. 1. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/: 2. Մարզի համայնքներում ոռոգման ջրի տրման և սելավատարների մաքրման աշխատանքների նախապատրաստման մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/: 3. Մարզի համայնքներում 2014 թվականի իրականցված վարչական վերահսկողության և կադրային գործի վարման ընթցքում հայտնաբերված խախտումների, թերությունների և բացթողումների, դրանց վերացման աշխատանքների մասին /զեկ. մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 27.01.2015
Սիրելի հայրենակիցնե’ր, շնորհավորում եմ բոլորիս` Բանակի օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության տոնացույցում հունվարի 28-ը հիշատակվում է իբեւ Բանակի օր: Տոն, որն ամենքինս է եւ որը հպարտություն, հայրենասիրություն, արժանապատվություն եւ միասնականություն է ներշնչում: Այն սրբագործված է Հայաստանի սահմաններում եւ Արցախում հերոսացած հայորդիների սխրանքով, հայրենիքի ազատության համար զոհաբերած նրանց արյամբ...

Տոնական միջոցառում` Բանակի օրվա կապակցությամբ 27.01.2015
Բանակի օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանը հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել, որն անց կացվեց Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում: Ներկա Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Երկրապահ կամավորների միության անդամներ, մարզի տարածքային զինկոմիսարներ, ուժային կառույցների, Մուղնիի եւ Գիտավանի զորամասերի, ռազմական ոստիկանության ղեկավարներ, համայնքապետեր, դպրոցների տնօրեններ, զինղեկներ...
Արագածոտնի մարզպետարանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 11-ին մարզպետարանի դահլիճում կայանալու է արտագնա նիստ, որտեղ կողմերի միջեւ կստորագրվի համագործակցության հուշագիր: Մարզպետ Սարգիս Սահակյանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանի ստորագրած փաստաթուղթը ներառելու է ինստիտուտի լավագույն մասնագետների կողմից մարզում գիտակրթական միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում: Լավագույն մասնագետները պարբերաբար կայցելեն մարզի բուժհաստատություններ, հետազոտություններ, խորհրդատվություն կիրականացնեն, անհրաժեշտության դեպքում կկատարեն վիրահատություններ, իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցեն տեղի գործընկերներին
Մարզպետը մասնակցեց Նահապետ Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը 23.01.2015
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ զոհված հայ զինծառայող 33-ամյա Նահապետ Ասատրյանն Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից է: Հունվարի 22-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Լուսագյուղ եւ մասնակցեց Նահապետ Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը: Նա իր զորակցությունը հայտնեց զոհվածի ընտանիքին, հարազատներին, համագյուղացիներին: Մարզպետի կողմից ընտանիքին տրամադրվեց դրամական աջակցություն: Նահապետ Ասատրյանի հուղարկավորությունը հունվարի 23-ին է, Լուսագյուղի գերեզմանատանը:


