Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ 23.09.2014

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2014թ. Սեպտեմբերի 19 Երևան ՆՀ-466-Ա

Այցելեցին նորածիններին

Այցելեցին նորածիններին 22.09.2014

ՀՀԿ Աշտարակի կանանց խորհուրդը Անկախության տոնի առթիվ անակնկալ էր պատրաստել Աշտարակի բժշկական կենտրոնում: Սեպտեմբերի 21-ին կատարվեց այցելություն նորածիններին եւ նրանց մայրիկներին: Օրվա հերոսներն այդ օրը 8-ն էին: Բոլոր բալիկներն առողջական լավ վիճակում էին, եւ նրանց մայրիկները ժպիտով ու բարձր տրամադրությամբ ընդունեցին անակնկալ հյուրերին...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական  ուղերձը Անկախության տոնի առթիվ /21.09.2014թ./

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ /21.09.2014թ./ 21.09.2014

Սիրելի հայրենակիցնե’ր, Շնորհավորում եմ բոլորիս՝ Անկախության տոնի առթիվ: 23 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը. ունենալ անկախ, ժողովրդավարական պետություն: Ճակատագիրը մեզ մեծագույն առաքելության էր արժանացրել՝ իրականացնել մեր նախնիների սրբազան երազանքը, արարել անկախ, ազատ պետականություն, խաղաղ ու առաջընթաց հայրենիք: Այդ ամենն այսօր իրողություն է, եւ մեր պետությունը քայլում է բոլոր երկրների հետ համընթաց, համարձակ ու հաստատուն կերտում իր փառավոր պատմությունը...

Արագածոտնի մարզում նշվեց Անկախության տոնը

Արագածոտնի մարզում նշվեց Անկախության տոնը 20.09.2014

Անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառումը Արագածոտնի մարզում կայացավ սեպտեմբերի 19-ին՝ մարզկենտրոն Աշտարակի քաղաքային մարզադաշտում: Կազմակերպիչը Արագածոտնի մարզպետարանն էր՝ մարզպետի հովանավորությամբ: Հրավիրված էին մասնակցելու պետական կառավարման համակարգի պաշտոնյաներ, մարզի բոլոր համայնքների կրթական, առողջապահական, մարզային այլ կառույցների ներկայացուցիչները, բնակիչները...

Վարչապետը ծանոթացել է Աղձք համայնքում գտնվող պատմամշակութային կառույցների վիճակին

Վարչապետը ծանոթացել է Աղձք համայնքում գտնվող պատմամշակութային կառույցների վիճակին 20.09.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Աղձք՝ Աշտարակի շրջանի նախկին Ձորափ գյուղ, ծանոթացել 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների 364 թ. կառուցված դամբարանի և կիսատ մնացած պեղավայրի ներկայիս վիճակին: Հովիկ Աբրահամյանը լսել է հնագետների առաջարկությունները՝ պեղումները շարունակելու և պատմական մշակութային հարուստ ժառանգությունը պահպանելու վերաբերյալ...

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ քննարկվեցին խմելաջրի մատակարարման խնդիրները

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ քննարկվեցին խմելաջրի մատակարարման խնդիրները 19.09.2014

Սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն՝ կախված խմելու ջրամատակարարման խնդիրների հետ: Հարցերի հրատապությունից ելնելով, խորհրդակցությանը կասնակցում էր ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Ներկա էին նաեւ Աշտարակի, Ապարանի, Թալինի քաղաքապետերը, գյուղական մի շարք համայնքների ղեկավարներ: Մարզպետը նշեց, որ համայնքներում կուտակվել են խմելու ջրի մատակարարման մի շարք խնդիրներ, որոնց լուծումը առաջնահերթություն է պահանջում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50