Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը այցելեց Արագածոտնի մարզ 01.03.2015

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը 2015 թվականի մարզային անդրանիկ այցը իրականացրեց ՀՀ Արագածոտնի մարզ: Մարզպետարանում կայացած աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, կոմիտեի նախագահի տեղակալներ Ֆ. Բաշոյանը, Ա. Մուսայանը, վերահսկողության վարչության պետ Ա. Բիձյանը, Միավորված մարզերի ստորաբաժանման ղեկավար Հ. Մարտիրոսյանը և Արագածոտնի մարզի քաղաքային ու գյուղական համայնքի ղեկավարները...

                    Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված Արագածոտնի մարզում իրականացվող միջոցառումների ժամանակացույց

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Արագածոտնի մարզում իրականացվող միջոցառումների ժամանակացույց 26.02.2015

1. 1. Մարզային <<Կանթեղ>> թերթում տպագրվելու է հոդվածաշար՝ նվիրված եղասպանության 100-րդ տարելիցին: Հոդվածաշարում կլինեն անդրադարձ պատմամշակութային, հոգևոր և նյութական արժեքներին, հայի ոգու պահպանությանը, հոդվածներ՝ նվիրված մշակութային գործիչներին: Հոդվածաշարի լույս ընծայմանը մասնակցելու են մարզի պատմաբանները, մշակութային գործիչները և հոգևոր դասի ներկայացուցիչները- տարվա ընթացքում 2. նկարների ցուցահանդես նվիրված հայոց...

Արագածոտնում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150 ամյակը

Արագածոտնում նշվեց Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150 ամյակը 25.02.2015

Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150 ամյակը հավուր պատշաճի նշվեց Արագածոտնի մարզում: Մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ մի խումբ համայնքապետեր, մարզային կառույցների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ այցելեցին Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցելու մեծ զորավարի շիրմին: Այնուհետեւ նրանք այցելեցին Ուջան համայնք, որտեղ մասնակցեցին Անդրանիկի ծննդյան 150 ամյակին նվիրված միջոցառմանը...

Զինվորների երդմնակալության եւ Մայրենիի օըվան  նվիրված տոն՝ Օշականում

Զինվորների երդմնակալության եւ Մայրենիի օըվան նվիրված տոն՝ Օշականում 23.02.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ նորակոչիկներին բանակ ճանապարհելու, ինչպես նաեւ զինվորների երդման արարողությունները կատարվում են մարզի եկեղեցիներում՝ դառնալով առավել տպավորիչ եւ անմոռաց իրողություններ թե՛ զինվորների, եւ թե' նրանց հարազատների համար...

Մարզպետ Սարգիս Սահակյանը համայնքապետերի հետ քննարկեց մանկապարտեզներում առկա խնդիրները 19.02.2015

Փետրվարի 19-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մի խումբ համայնքների ղեկավարներ: Խորհրդակցության թեման համայնքային մանկապարտեզներն էին, որոնցում մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել սանիտարա-հիգիենիկ պայմանների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները մեկ առ մեկ ներկայացրին թե’ քաղաքային, եւ թե’ գյուղական մանկապարտեզներում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները...

Գրքի շնորհանդես

Գրքի շնորհանդես 19.02.2015

Հայոց Ցեղասպանության 100 -րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովը ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախագահությամբ իրականացրեց հերթական միջոցառումը Մշակույթի հայկական ֆոնդի տնօրեն Արևշատ Ավագյանի և ՀԳՄ հրատարակչության տնօրեն Բագրատ Ալեքյանի հետ համատեղ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-01 17:47:26