Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արագածոտնի մարզում մասնակցել է արոտօգտագործողների նոր կոոպերատիվի հիմնադիր ժողովին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արագածոտնի մարզում մասնակցել է արոտօգտագործողների նոր կոոպերատիվի հիմնադիր ժողովին 25.03.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Այցի սկզբում նախարարը մասնակցել է Ապարան համայնքի արոտօգտագործողների սպառողական գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիր ժողովին, որի կազմում ընդգրկված են ավելի քան 150 ֆերմերային տնտեսություններ: Ժողովին մասնակցում էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, կոոպերատիվի անդամներ, ֆերմերներ...

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց դիվերսիայի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայող Էդվարդ Հայրապետյանի ընտանիքին 22.03.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Մուղնիում բնակվող` դիվերսիայի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայող Էդվարդ Հայրապետյանի ընտանիքին: Էդվարդ Հայրապետյանը զոհվել է մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի կողմից հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա ձեռնարկած դիվերսիայի ժամանակ: Մարզպետն իր զորակցությունը հայտնեց հերոսաբար զոհված զինվորի հարազատներին եւ նյութական աջակցություն ցուցաբերեց: Նա իր պատրաստակամությունը հայտնեց առաջիկայում եւս աջակցել բազմանդամ ընտանիքին եւ սատարել ցանկացած հարցերում:

Մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելութնուն կատարեց Ապարանում 20.03.2015

Մարտի 19-ին մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանի տարածաշրջանում : Մինչ ընդունելությունը, մարզպետն այցելեց Ապարան բժշկական կենտրոնի ծննդատուն: Նա շնորհավորեց մայրիկներին` կանանց տոների կապակցությամբ, երջանկություն եւ ամենայն բարիք մաղթեց նրանց եւ իրենց նորածին բալիկներին, որոնց մեջ, ի դեպ, կային երկվորյակ եղբայրներ: Մարզպետի կողմից բոլորին ընծայվեց նորածնային պարագաներ, հագուստեղեն: Այնուհետեւ Ապարանի քաղաքապետարանում կայացավ քաղաքացիների ընդունելությունը, որին ներկայացել էին ինչպես Ապարան քաղաքի, այնպես էլ տարածաշրջանի գյուղական բնակավայրերի բնակիչները: Ընդունելության մասնակիցների թիվն, ընդհանուր առմամբ, 40 էր...

Կլոր սեղան` նվիրված  Հայոց ցեղասպանության 100-ամյակին

Կլոր սեղան` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին 19.03.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ հաստատված միջոցառումների ծրագրի համատեքստում Կոշի միջնակարգ դպրոցում անցկացվեց կլոր սեղան, որին մասնակցում էին Կոշի եւ Ուջանի դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, ներկայացուցիչներ մարզպետարանից եւ Կոշի համայնքնապետարանից: Կլոր սեղանի թեման էր` ,,Արդի քաղաքական դաշտում Հայաստանի տեղն ու դերը,,: Մասնակիցները գնահատեցին հայ ժողովրդի դերակատարությունը համաշխարհային պատմական զարգացումներում, նրանց մասնակցությունը միջազգային կառույցներին...

Նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ Արագածոտնի մարզում ծանոթացել է մարզադպրոցներում տիրող իրավիճակին

Նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ Արագածոտնի մարզում ծանոթացել է մարզադպրոցներում տիրող իրավիճակին 18.03.2015

Մարտի 17-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իր աշխատանքային այցը ՀՀ Արագածոտնի մարզում սկսել է Թալին քաղաքի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցից, որտեղ ծանոթացել է մարզադահլիճների վիճակին: Նախարարը եղել է Թալինի մարզադպրոցում, որտեղ իրենց մարզումներն են անցկացնում նաև «Սևան» ՄՀԿ-ի Թալինի մասնաճյուղի ըմբշամարտի խմբերը, այնուհետև Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում...

Արագածոտնի մարզպետը քաղաքացիներին ընդունելություն է կազմակերպում տարածաշրջաններում 13.03.2015

Մարզպետ Սարգիս Սահակյանը, ի լրումն մարզպետարանում կայացվող քաղաքացիների ընդունելությունների, մարտ ամսին ընդունելություն է կատարում նաեւ մարզի տարածաշրջաններում: Սահմանված ժամանակացույցի համաձայն, մարտի 12-ին ընդունելություն կազմակերպվեց Թալինի տարածաշրջանի բնակիչների համար, որն անցկացվեց Թալինի քաղաքապետարանում: Համայնքապետերի միջոցով բնակիչները տեղեկացել էին ընդունելության օրվա մասին և նախապես դիմումներ էին ներկայացել: Այդուհանդերձ, ընդունելության եկան նաև չհերթագրված բնակիչներ: Մասնակիցների ընդհանուր թիվը 35-էր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-01 17:47:26