Նորություններ

ԼԱՎԱՇԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՏԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՆՈՐ ԱՐԹԻԿ ԳՅՈՒՂՈՒՄ 20.10.2014
ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ ,,Էրգրի համի հիշողություն,, հայկական ուտեստի փառատոնի շրջանակներում կայացավ Լավաշի և հայկական ուտեստի փառատոն, որի անցմացման վայր էր ընտրվել ծայրամասային Նոր Արթիկ գյուղը: Մարզի համայնքների, կրթական, հասարակական կազմակերպությունների միջոցով ուսումնասիրվել են ավանդական համարվող առողջ, անարատ ու համեղ կերակրատեսակների, հատկապես հացամթերքով և բուսական մթերքներով պատրաստվող ճաշատեսակների բաղադրությունը...
Մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Հարթավանի մանկապարտեզի բացմանը 13.10.2014
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելեց Հարթավան եւ մասնակցեց մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացվել է ,,Օրանժ,, հիմնադրամի, ,, Շեն,, բարեգործական կազմակերպության կողմից, որին իր աջակցությունն է ունեցել մարզպետ Սարգիս Սահակյանը: Մանկապարտեզի անհրաժեշտությունը համայնքը խիստ էր զգում, քանի որ մինչեւ այժմ նախադպրոցական տարիքի երեխաների համար գործում էր միայն նախակրթարանը, որտեղ հաճախում էին 4-5 տարեկան երեխաները: Իսկ մանակապարտեզի շահագործմամբ այս հաստատություն են այցելելու 3-4 տարեկան փոքրիկները: Արդեն ցուցակագրվել է 32 երեխա: Մինչեւ 50 տեղի համար նախատեսված մանկապարտեզն ունի ննջասենյակներ, խաղասենյակներ, խոհանոց, 2 սանհանգույց, հանդերձարան, օժանդակ այլ սենյակներ...
Կայացավ բարեգործական հերթական ծրագիրը 13.10.2014
Արագածոտնի մարզպետարանը ,,Դիակոնիա,, կազմակերպության հետ բարեգործական ծրագրեր է իրականացնում, որի շրջանակում շահառուներին տրամադրվում է տարաբնույթ աջակցություն: Հերթական օժանդակությունը կայացավ հոկտեմբերի 13-ին՝ մարզպետարանում: Տարբեր համայնքների 33 շահառուի հատկացվեց դպրոցական պարագաներ, հագուստեղեն, այլ անհրաժեշտ իրեր: Ծրագիրը շարունակական է:

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը 10.10.2014
Հոկտեմբերի 10-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց օրակարգը, համաձայն որի առաջին հարցը վերաբերում էր աշնանացանի կազմակերպման գործընթացին: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը զեկուցեց, որ այսօրվա դրությամբ աշնանացան է կատարվել մոտ 9200 հա ցանքատարածութան վրա: Տարվա վերջին աշնանացանը կկազմի 12000 հա

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ընթանում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի շինարարական աշխատանքները: Արդեն ավարտվել են երկրորդ մասնաշենքի ներքին կառուցվածքի սենյակների սահմանազատումը եւ երրորդ մասնաշենքում գտնվող ավտոկայանատեղերի շինարարությունը: Այժմ ընթանում են պատուհանների բացման աշխատանքները

Մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Իրինդի մանկապարտեզի բացմանը 07.10.2014
Հոկտեմբերի 7-ին մարզպետ Սարգիս Սահակյանը Իրինդում մասնակցեց մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը կառուցվել է ,,Վորլդ Վիժըն Ինթերնեյշնլ-Հայաստան,, կազմակերպության ծրագրով, մարզպետի աջակցությամբ եւ համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Նախադպրոցական կրթօջախի ստեղծման համար տեղ է հատկացվել համայնքային կենտրոնում: Այն զբաղեցնում է երկու հարկի որոշակի հատված, որն իր մեջ ընդգրկում է ննջասենյակ, խաղասենյակ, խոհանոց, սանհանգույցներ, լուսավոր միջանցքներ, պահեստ...