Նորություններ

Տոնական միջոցառում` Բանակի օրվա կապակցությամբ 27.01.2015
Բանակի օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանը հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել, որն անց կացվեց Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում: Ներկա Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Երկրապահ կամավորների միության անդամներ, մարզի տարածքային զինկոմիսարներ, ուժային կառույցների, Մուղնիի եւ Գիտավանի զորամասերի, ռազմական ոստիկանության ղեկավարներ, համայնքապետեր, դպրոցների տնօրեններ, զինղեկներ...
Արագածոտնի մարզպետարանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 11-ին մարզպետարանի դահլիճում կայանալու է արտագնա նիստ, որտեղ կողմերի միջեւ կստորագրվի համագործակցության հուշագիր: Մարզպետ Սարգիս Սահակյանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանի ստորագրած փաստաթուղթը ներառելու է ինստիտուտի լավագույն մասնագետների կողմից մարզում գիտակրթական միջոցառումների, կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում: Լավագույն մասնագետները պարբերաբար կայցելեն մարզի բուժհաստատություններ, հետազոտություններ, խորհրդատվություն կիրականացնեն, անհրաժեշտության դեպքում կկատարեն վիրահատություններ, իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցեն տեղի գործընկերներին
Մարզպետը մասնակցեց Նահապետ Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը 23.01.2015
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ զոհված հայ զինծառայող 33-ամյա Նահապետ Ասատրյանն Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից է: Հունվարի 22-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Լուսագյուղ եւ մասնակցեց Նահապետ Ասատրյանի հոգեհանգստի արարողությանը: Նա իր զորակցությունը հայտնեց զոհվածի ընտանիքին, հարազատներին, համագյուղացիներին: Մարզպետի կողմից ընտանիքին տրամադրվեց դրամական աջակցություն: Նահապետ Ասատրյանի հուղարկավորությունը հունվարի 23-ին է, Լուսագյուղի գերեզմանատանը:

Հաշվետու եղավ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը 22.01.2015
Հունվարի 22-ին կայացավ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հաշվետվությունը, որին ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ ՏԿ եւ ԱԻ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՀՀ ՏԿ եւ ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Աշտարակի, Թալինի քաղաքապետերը, մարզի մի շարք գյուղական համայնքների ղեկավարներ: 2014թվականի ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա.Մանուկյանը:

Հոգեհանգստյան կարգ եւ մոմավառություն Ավետիսյանների ընտանիքի համար 19.01.2015
Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Արբ. Մարիանէ եկեղեցու բակում հունվարի 19-ին տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի: Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը կատարեց սպանդի ենթարկված ընտանիքի անդամների մահվան յոթերորդ օրվա հոգեհանգստյան արարողություն: Արձագանքելով Գյումրիում կատարված ահասարսուռ ոճրագործությանը, հարյուրավոր մասնակիցներ իրենց սրտի ձայնը միացրին բազմահազար այն աղոթքներին, որոնք ուղղվում են առ աստված` դաժանաբար սպանված ընտանիքի անդամների հոգիների հանգստության համար...
Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ Հայաստան»-ի ղեկավարությանը 16.01.2015
Հունվարի 16-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանի եւ ծրագրերի իրականացման գծով ղեկավար Իրեն Սարգսյանի հետ: Ամփոփվեց նախորդ տարում կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերը եւ քննարկվեց 2015 թվականին համատեղ նախատեսվող նախագծերը: Կարեւորվեց խոցելի խմբերի կարիքների մեղմացմանը միտված ծրագրերը, աջակցությունը կրթական, մշակութային ոլորտներին, մասնավորապես, ներառական կրթությանը: Հստակեցվեց նաեւ ծրագրերի իրականացման ժամանակացույցը, ճշգրտվեց շահառու համայնքների մոտավոր ցանկը:


