Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մանկապատանեկան ասմունքի փառատոնի Արագածոտնի մարզային

Տեղի ունեցավ մանկապատանեկան ասմունքի փառատոնի Արագածոտնի մարզային 10.11.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո կազմակերպվող մանկապատանեկան ասմունքի 8-րդ մրցույթ-փառատոնի Արագածոտնի մարզային փուլն այս տարի կայացավ նոյեմբերի 7-ին՝ Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցում: Մասնակցում էին հանրակրթական դպրոցներում կազմակերպված տարաշածրջանային փուլի հաղթողները՝ 11-17 տարեկան 40 աշակերտ: Թեման այս տարի նվիրված էր հայոց բանաստեղծներ Հովահաննես Թումանյանի եւ Ավետիք Իսահակյանի գրական ժառանգությանը...

Կայացավ «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի Արագածոտնի մարզային փուլը 05.11.2014

Ռուսաստանի հայերի միությունը, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնը Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ կայացրին ,,Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի մարզային փուլը։ Փառատոնին ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանը, այլ հյուրեր: Մասնակիցները՝ 68 աշակերտ, ներկայացնում էին մարզի բոլոր տարածաշրջանների դպրոցները:

Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհները բաց են 04.11.2014

Վերջին օրերի եղանակային փոփոխություններն ու տեղումները առանձնակի բարդություններ չեն առաջացրել Արագածոտնի մարզում: Նոյեմբերի 4-ի դրությամբ բաց են մարզի միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքնային նշանակության բոլոր ճանապարհները: Թեպետ լեռնային տարածաշրջաններում, մասնավորապես, Արագածի որոշ հատվածներում առավոտյան թույլ ձյուն է տեղում, սակայն, դա էականորեն չի կարող խոչընդոտել երթեւյեկությանը: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ համապատասխան մասնագետները համայնքների ղեկավարների հետ համատեղ մշտական հետեւում են ճանապարհների երթեւեկելիությանn ու պահպանմանը:

Հանրային դասախոսությունների շարք`  ձմռան սեզոնին անցնելու կապակցությամբ

Հանրային դասախոսությունների շարք` ձմռան սեզոնին անցնելու կապակցությամբ 04.11.2014

Ձմռան նախաշեմին հրդեհները ավելանում են այն հաստատություններում, որտեղ օգտագործվում են վառարաններ: Իսկ Արագածոտնի մարզին բնորոշ ձնաբքերը հաճախ մարդկային կորուստների պատճառ են դառնում: Բնակչությանը ձմեռային սեզոնին նախապատրաստելու համար Նոյեմբերի 3-ից մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ անցկացվում են հանրային իրազեկման դասախոսություններ: Ծրագիրն իրականացվում է շուրջ 30 համայնքի դպրոցներում և համայնքապետարաններում...

Ծնունդների թիվը հոկտեմբեր  ամսին

Ծնունդների թիվը հոկտեմբեր ամսին 02.11.2014

Արագածոտնի մարզի ծննդատներում 2014 թ. հոկտեմբեր ամսին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 121 ծնունդ: Փոքրիկներից 57-ը աղջիկ է 64-ը՝ տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 35 երեխա՝ 18 աղջիկ, 17 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 18 աղջիկ, 25 տղա ՝ ընդամենը 43 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 31 երեխա՝ 14 աղջիկ եւ 17 տղա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 12 ծնունդ, որից 7 աղջիկ, 5 տղա:

Նշվեց  հերոս Սուրեն Սարգսյանի ծննդյան 90-ամյակը

Նշվեց հերոս Սուրեն Սարգսյանի ծննդյան 90-ամյակը 02.11.2014

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում նշվեց ԽՍՀՄ հերոս Սուրեն Սարգսյանի ծննդյան 90-ամյակը: Սուրեն Սարգսյանը ծնվել է 1924թ. հոկտեմբերի 31-ին Ոսկեվազ գյուղում: 1942 թվականին զորակոչվել է բանակ, եղել Հայրենական պատերազմի առաջնագծում, մասնակցել Բելառուսի եւ Լեհաստանի մարտերին: ազատագրել Մոգիլյովը, Օրյոլը եւ Լեհաստանը: Դնեպրի հաջող գետանցման, անընդհատ կապի ապահովման, Մոգիլյովի ազատագրման, արիության եւ հերոսության համար կապի վաշտի հեռախոսավար եֆրեյտոր Ս. Ա. Սարգսյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50