Նորություններ

,,Վիրաբուժության արդիական խնդիրները,, թեմայով առաջին արտագնա նիստը` Արագածոտնում 11.02.2015
Արագածոտնի մարզպետարանի եւ Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 11-ին տեղի ունեցավ արտագնա նիստ: Մարզի ավելի քան 100 բժիշկների համար վիրաբուժության ոլորտին առնչվող նեղ մասնագիտական թեմաներով օգտակար եւ ուսուցողական զեկուցումներ կարդացին ինստիտուտի լավագույն մասնագետները: Նիստի աշխատանքներին մասնակցեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ողջունեց ներկաներին եւ շնորհակալություն հայտնեց ինստիտուտի ղեկավարությանը` նման ձեռնարկ իրականացնելու համար...
Փետրվարի 10-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը, որին մասնակցեց ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ներկա էին նաեւ ՏԿԱԻ նախարարի տեղակալներ Կարեն Իսախանյանը, Հայկարամ Մխիթարյանը, Դավիթ Կարապետյանը, նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը, այլ պաշտոնյաներ : Բացման խոսքով հանդես եկավ Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը, այնուհետև խոսք տրվեց մարզպետարանի վարչության պետերին և համայնքների ղեկավարներին, որոնք ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներն ու մարզում առկա խնդիրները...
Կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նիստ 09.02.2015
Փետրվարի 9-ին կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նիստ: Փոխմարզպետ Նունե Մովսիսյանը ամփոփեց նախորդ նիստի ժամանակ բարձրացված հարցերի իրականացման արդյունքները: Ըստ այդմ, նշվեց, որ ,, Ընտանիքի տարի,, ծրագրի շրջանակում կազմակերպվել են ,, Ոսկե հարսանիք,, , ,,Անվանի գերդաստան,, միջոցառումները: Առաջիկայում այս շարքը կշարունակվի: Խորհրդի անդամների հետ քննարկվեց նոր միջոցառումների ծրագիրը, որը հիմնականում նվիրված է լինելու Ցեղասպանության 100 ամյակին...

Արագածոտնի մարզպետը մասնակցեց զինվորների երդման արարողությանը 08.02.2015
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը փետրվարի 7-ին մասնակցեց Մուղնիում տեղակայված զորամասի նորակոչիկների երդման արարողությանը: Հանդիսավոր արարողության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի եւ ԼՂՀ սահմանները պաշպանելիս զոհված զինվորների, ինչպես նաեւ հունվարի 12-ին Գյումրիում իրականացված ոճրագործության զոհերի՝ Ավետիսյանների ընտանիքի հիշատակը...

Բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 06.02.2015
Աշտարակի Պ.Պռոշյանի ավան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դասն սկսվեց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկները բոլորի կրծքին ամրացնելով: Ներկաները իրենց ձայնը միացրին > բողոքի` խոսքով լուսանկարվելու շարժմանը և դպրոցի փառքի սրահում լուսանկարվեցին...

Ուսումնական տարհանում Արագածոտնի ՄՓՎ-ի և <<Փրկենք երեխաներին>> ՀԿ-ի հետ համատեղ 06.02.2015
Հունվարի 6-ին Արագածոտնի մարզային փրակարական վարչությունը > հասարակական կազմակերպության հետ համատեղ Աշտարակ քաղաքի > և Աշտարակի թիվ 3 ներառական կրթության դպրոցում իրականացրեց ուսումնական տարհանում: Չնայած նրան, որ մանկապարտեզում առաջին անգամ էր իրականացվում նմանատիպ միջոցառում, Արագածոտնի մարզային փրկարական վարչության աշխատակիցներին գոհացրեց ստացված արդյունքը:


