Նորություններ
Մարզպետի հովանավորությամբ նոր երգեր են ձայնագրվել 29.04.2015
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով նաեւ ղեկավարում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովը, հովանավորել է մարզում ստեղծագործող երգահաններին: Նրա աջակցությամբ գործիքավորվել եւ ձայնագրվել են Սարիբեկ Օվոյանի խոսքերով եւ Ռուզան Մանուկյանի երաժշտությամբ գրված ,,100-ամյա տարելիցին ընդառաջ,, եւ Աննման Շահբազյանի հեղինակած ,,Իմ հայրենիք,, երգերը...
Համերգ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մարզային միջոցառումների ծրագրի շրջանակում 28.04.2015
Ապրիլի 29-ին, ժամը 15.00-ին Աշտարակի մշակույթի տանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մարզային միջոցառումների ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ տեղի կունենա Արա Գեւորգյանի ղեկավարած ուսանողների նվագախմբի համերգը: Մարզպետարանը երաժշտասեր հասարակությանը սիրով հրավիրում է մասնակցելու կայանալիք համերգին:

Արագածոտնի մարզում շահագործման է հանձնվել նոր ժամանակակից սպանդանոց 28.04.2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այսօր Վարդենուտ համայնքում մասնակցել են նորակառույց սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանակային գրասենյակի դաշտային ծրագրերի պատասխանատու Գերոլդ Բոդեկերը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը...
Կայցելեն Արցախում ծառայող զինվորներին 28.04.2015
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին կազմակերպվելու է երկօրյա այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին: Ընդհանուր առմամբ 196 ժամկետային զինծառայողի ծնողներն ու հարազատները հնարավորություն կունենան այցելելու իրենց զավակներին, տեղում ծանոթանալու նրանց բանակային առօրյային: Մարզից Արցախ մեկնող պատվիրակությունը բավականին ստվար է: Այն ղեկավարում է ինքը` մարզպետ Սարգիս Սահակյանը: Խմբի մեջ ընդգրկված են նաեւ բժիշկներ, ինչպես նաեւ Ն. Բազմաբերդի երգի-պարի համույթը: Այնպես որ, բազմապիսի նվերների եւ հաճելի անակնկալների հետ, զինծառայողներին ասպասվում է նաեւ գեղարվեստական հաճելի առօյա եւ հանգիստ...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ 24.04.2015
Սիրելի հայրենակիցներ, Լրացավ մարդկության դեմ ուղղված մեծագույն ոճիրներից մեկի` Հայոց ցեղասպանության 100 ամյակը: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ պետականորեն իրագործվեց ցեղասպանություն: Ոճիր, որը քաղաքակիրթ աշխարհի կողմից ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլեւ չճանաչվեց ու չդատապարտվեց՝ այդպիսով նորագույն պատմության մեջ հիմք դառնալով նորանոր ցեղասպանությունների...

Երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին 24.04.2015
Ապրիլի 24-ին վաղ առավոտից մարդաշատ էր Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան հրապարակը: Մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությմանբ եւ համայնքների ղեկավարների, պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հանրության մասնակցությամբ կազմակերպվեց երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: ժամը 10.00-ին երթի մասնակիցները շարժվեցին դեպի Սրբ. Մարիանէ եկեղեցի: Այստեղ ծաղկեպսակներ տեղադրվեցին ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ, կայացավ մոմավառություն...


