Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց երկրապահի օրը

Նշվեց երկրապահի օրը 08.05.2015

Մայիսի 8-ին մեր երկրում նշվում է Երկրապահի օրը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կայացավ հանդիսավոր արարողություն: Մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզպետարանի եւ Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության անդամները, քաբազմաթիվ հյուրեր այցելեցին քաղաքային գերեզմանատուն, ուր գտնվում է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների պանթեոնը: Կատարվեց հոգեհանգստի ծես, հիշատակի խնկարկում, տեղադրվեցին ծաղիկներ...

Հիշատակի միջոցառում` Կոշի միջնակարգ դպրոցում

Հիշատակի միջոցառում` Կոշի միջնակարգ դպրոցում 07.05.2015

Կոշի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ > խորագիրը կրող միջոցառում: Գեղարվեստական պատկերավոր նկարագրությամբ ներկայացվեց հայոեց պատմության ծայրագույն ժամանակաշրջանն` իր ողջ դաժանությամբ ու ծանր հետեւանքով: Քայլ առ քայլ ներկայացվեց հայ ժողովրդի անցած ճանապարհը` եղեռնից մինչև այսօր: Այդ ամենին օգնում էին համապատասխան հագուստները, որոնք շեշտում էին կատարվածի բնականությունը...

Մարզպետն այցելեց Գառնահովիտ, Զովասար, Ոսկեթաս եւ Կարմրաշեն համայնքներ

Մարզպետն այցելեց Գառնահովիտ, Զովասար, Ոսկեթաս եւ Կարմրաշեն համայնքներ 07.05.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մայիսի 7-ին այցելեց Գառնահովիտ, Զովասար, Ոսկեթաս, Կարմրաշեն համայնքներ եւ հանդիպեց բնակչության հետ: Նա տեղում ծանոթացավ բնակիչներին հուզող խնդիրներին: Ընդհանուր առմամբ, բոլոր համայնքներում էլ առկա խնդիրները միանման են, սակայն, մարզպետը դրանց լուծման համար անհատական մոտեցումներ ունեցավ եւ անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց: Գառնահովիտի բնակիչներին առանձնապես հուզում էին պարարտանյութի, սերմացուի ձեռքբերման հարցերը...

Հայրենական մեծ պատերազմի վետերանները ուշադրության կենտրոնում են 06.05.2015

Հայրենական մեծ պատերազմի վետերանների թիվն Արագածոտնի մարզում 31 է: Նրանք մշտապես գտնվում են մարզպետ Սարգիս Սահակյանի ուշադրության կենտրոնում: Ցուցաբերվում են առողջապահական սոցիալական, դրամական աջակցություն, հատկացվում են առողջարանների եւ հանգստյան տների ուղեգրեր: Մարզպետի հանձնարարությամբ Մեծ հաղթանակի 70 ամյակին ընդառաջ բոլոր համայնքներում մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, համայնքների ղեկավարները կատարում են այցելություններ վետերաններին: Շնորհավորանքի հետ միաժամանակ մատուցվում են ծաղիկներ, նվերներ, տրամադրվում է դրամական աջակցություն...

Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակը եւ Շուշիի ազատագրման օրը կնշվի Արագածոտնի բոլոր համայնքներում 06.05.2015

Արագածոտնի մարզում նախապատրաստվում են Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակի եւ Շուշիի ազատագրման տոնակատարություններին: Մարզպետարանի կողմից կազմակերպված տոնական գլխավոր միջոցառումը կայանալու է մայիսի 9-ին: Մարզպետ Սարգիս Սահակյանի, պետական կառույցների ղեկավարների ղեկավարների, կրթական, մշակութային, առողջապահական եւ մարզային այլ կառույցների, հասարակական կազմակերպությունների, հանրության մասնակցությամբ մարզկենտրոն Աշտարակ քաղաքի հրապարակից կկազմակերպվի ավանդական քայլերթ` դեպի քաղաքային զբոսայգի, ուր կկայանա տոնական արարողություն...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում ապրիլ ամսին գրանցված ծնունդների մասին 05.05.2015

Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ. ապրիլ ամսին գրանցվել է 70 ծնունդ: Նրանցից 29-ը աղջիկ է, 42-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 23 երեխա՝ 10 աղջիկ, 13 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 14 աղջիկ, և 16 տղա՝ ընդամենը 30 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 1 աղջիկ, 12 տղա, ընդամենը` 12 ծնունդ/ 1 ծնունդը` զույգ երեխա/: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 5 ծնունդ` 4 աղջիկ, 1 տղա:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-01 17:47:26