Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հունվար ամսին գրանցված ծնունդների մասին 04.02.2016

Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.հունվար ամսին գրանցվել է 57 ծնունդ: Նրանցից 28-ը աղջիկ է, 29-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 21 երեխա՝ 9 աղջիկ, 12 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 9 տղա՝ ընդամենը 16 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 6 տղա, ընդամենը` 13 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ` 5 աղջիկ, 2 տղա:

                              Արագածոտնում  նշվեց Բանակի օրը

Արագածոտնում նշվեց Բանակի օրը 28.01.2016

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ հունվարի 28-ին տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված Բանակի օրվան: Մասնակիցների թվում էին մարզպետարանի աշխատակիցները, հանրակրթական դպրոցների, մարզային կառույցների ղեկավարները, երկրապահները, զոհված ազատամարտիկների, երկրի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, ինչպես նաեւ ռազմական գործողություններին մասնակից զինծառայողները...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 27.01.2016

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության տոնացույցի մեջ հունվարի 28-ը հիշատակվում է իբրեւ Բանակի օր: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» օրենքը: Հետագայում այդ օրը դարձավ Հայկական բանակի ծննդյան օր: Բանակի տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի հերոսական ոգու ամրությունը, ազատատենչությունը, անկախ եւ միասնական ապրելու կամքն ու միասնականությունը...

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ 25.01.2016

Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ: 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 20-25մ/վրկ, առանձին շրջաններում‵ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին‵ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 26-28-ին կնվազի 13-15 աստիճանով, 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ հաշվետվությունը

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ հաշվետվությունը 19.01.2016

Հունվարի 19-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ հաշվետվությունը, որին ներկա էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Խաչիկյանը...

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը 13.01.2016

Հունվարի 13-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային առաջին խորհրդակցությունը` մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների, այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Մարզպետը անդրադարձավ 2015 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությանը եւ ներկայացրեց նոր տարում իրականացվելիք առաջնային աշխատանքները: Նա մասնավորապես քննարկեց համայնքներում իրականացվելիք աուդիտի անցկացմանը, դպրոցներում ջեռուցման գործընթացի կազմակերպմանը, բուժհաստատություններում տիրող իրավիճակին եւ օրախնդիր այլ հարցերին վերաբերող հարցրեը եւ տվեց համապատասխան հանձնարարականներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33