Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ 30.03.2016

Մարտի 30-ին կայացավ տարվա առաջին մարզխորհրդի նիստը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը տեղեկացրեց, որ նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության ջրային պետական տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նախարարության այլ պատասխանատուներ, մարզային ուժային կառույցների ղեկավարները, համայնքապետեր...

Բացվեց Բյուրականի նորակառույց ամբուլատորիան

Բացվեց Բյուրականի նորակառույց ամբուլատորիան 29.03.2016

Մարտի 29-ին կայացավ Բյուրականի նորակառույց ամբուլատորիայի բացման արարողությունը, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ամբուլատորիան կառուցվել է «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում անցկացված շինարարական մրցույթների արդյունքում տնտեսված միջոցներով...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի այցը Արագածոտնի մարզ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի այցը Արագածոտնի մարզ 26.03.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 25-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ նախարարն այցելեց Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքներ` Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար: Համայնքի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ նախարարը ծանոթացավ գյուղացիների կողմից բարձրացված խնդիրներին: Մասնավորապես, Թաթուլում առաջնային համարվեցին մսի, ցորենի, կաթի մթերման եւ մերամշակման հարցրերը, Հացաշենում առկա են խմելաջրի, Սուսերում, Նոր Արթիկում եւ Ցանաքասարում` ճանապարհների վերանորոգման, ոռոգման ջրի, Զարինջայում` մշակույթի տան տանիքի վերանորոգման խնդիրները...

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հանդիպեց Թալինի բժշկական կենտրոնի աշխատակազմի հետ 24.03.2016

Մարտի 23-ին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Թալինի բժշկական կենտրոն: Նա շրջայց կատարեց կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացավ շենքային եւ աշխատանքային պայմաններին, առկա հնարավորություններին: Այնուհետեւ կայացավ հանդիպում ունեցավ բուժհաստատության ղեկավարության եւ աշխատակազմի հետ: Կարեւորելով բուժաշխատողի դերն ու նշանակությունը հանրության առողջության պահպանման գործում, մարզպետը նշեց, որ մասնագիտական գիտելիքներին զուգահեռ անհրաժեշտ է պահպանել այցելուների հետ անմիջական եւ մարդկային շփման առավելագույն հարաբերություններ: Քանզի մասնագիտական բարձրագույն գիտելիքների ունենալուց զատ, նախ եւ առաջ բժիշկների բարոյահոգեբանական ճիշտ մոտեցմամբ է պայմանավորված հիվանդների ապաքինումն ու առողջության պահպանումը...

Կկայանա ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստ 23.03.2016

2016 թվականի մարտի 30-ին, ժամը 12.00-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված են հետեւևալ հարցերը` 1. Առաջին եռամսյակում մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն.ԳԱԼՍՏՅԱՆ/: 2. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, բնակչությանը ազոտական պարարտանյութի և սերմացուների հատկացման աշխատանքների մասին...

Մարզի բոլոր ճանապարհները բաց են

Մարզի բոլոր ճանապարհները բաց են 21.03.2016

Արագածոտնի մարզում մարտի 21-ին փակ ճանապարհներ չկան: Վերջին օրերի տեղումների հետեւանքով դժվարանցանելի դարձած ճանապարհներն ամբողջությամբ մաքրվել են, եւ ժամը 12.00-ի դրությամբ բաց են հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության բոլոր ճանապարհները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-02 18:02:51