Նորություններ

Մայրենի լեզուն պահենք անաղարտ․ աշակերտների հյուրը Հայի բառարանի հեղինակ, լրագրող Անի Զաքարյանն էր 24.02.2026
Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հանրային կապերի բաժնի նախաձեռնությամբ Աշտարակ համայնքի դպրոցների ավագ դասարանների 50 աշակերտների համար բանախոսությամբ հանդես եկավ Հայի բառարանի հեղինակ, հեռուստամեկնաբան Անի Զաքարյանը։

Գրքատոնը նշանավորվեց «Ամպիկը, որ չէր կարողանում անձրևել» ներկայացման առաջնախաղով 20.02.2026
Սասունիկի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար ցուցադրվեց «Ամպիկը, որ չէր կարողանում անձրևել» մանկական ներկայացումը, որի բեմադրությունը համանուն գրքի հիման վրա է։
Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ապարան, Ծաղկահովիտ համայնքների ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենները, աշակերտներն ու նրանց ծնողները օրերս մասնակցել են ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հետ իրականացված տեղեկատվական հանդիպման, որի շրջանակում ծանոթացել են ռազմական գործի և զինվորական ծառայության առանձնահատկություններին։ Արագածոտնի մարզ են այցելել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն...

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը միացավ արյունատվության ակցիային 09.02.2026
Մարդասիրական այս նախաձեռնությանը Արագածոտնի մարզպետի գլխավորությամբ միացան Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, պետական հաստատությունների աշխատակիցներ, քաղաքացիներ։




