Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ 07.04.2021

Թանկագի՛ն մայրեր, սիրելի՛ կանայք, քույրեր և աղջիկներ, Սրտանց և լավագույն մաղթանքներով շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Դեռևս չկա բացահայտված մեկ այլ երևույթ, որը կկարողանա համեմատվել մայրական սիրո, մոր կամեցողության, նվիրվածության ու հոգատարության հետ: Մոր պատկերով է աշխարհին հաղորդվում գեղեցկությունը, նրբությունն ու բարությունը: Մեր նուրբ ու միաժամանակ հզոր մայրեր, ձեր ներկայությունն է տունն իրար վրա խնամքով շարված աղյուսներից դարձնում ընտանեկան օջախ, ձեր շուրթերից շշնջացող աղոթքներն ու խորհուրդներն են զավակների համար հարթում լուսավոր կյանքի ուղին: Ցանկանում եմ որ բոլոր կանայք լինեն առողջ, փայլեն կանացի հմայքով ու երջանկությամբ, շրջապատված լինեն ընտանեկան ջերմությամբ և սիրով.....

Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հարությունյանը նվաճել է Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցելու իրավունք

Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հարությունյանը նվաճել է Քիմիայի միջազգային օլիմպիադային մասնակցելու իրավունք 07.04.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Տիգրան Հարությունյանին, Նորաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մուքոյանին և քիմիայի ուսուցչուհի Բալասան Հակոբյանին: Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ասել է. -Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Տիգրանի հաղթանակների առթիվ: Զարգացման, առաջընթացի, հաջողությունների հիմքը կրթությունն է: Ես հպարտ եմ, որ Տիգրանն անցել է գործի և անում է այն, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Ես շնորհակալ եմ քեզ, սիրելի՛ Տիգրան, որ դու ճիշտ ճանապարհ ես ընտրել և վստահ եմ, որ դու կյանքում մշտապես հաջողելու ես: Ես հիշում եմ մարզպետարանում մեր նախորդ հանդիպման ընթացքում ծավալված քննարկման ժամանակ Տիգրանի և մյուս դպրոցականների արտահայտած հիացմունքի արժանի մտքերն ու գաղափարները: Տիգրանն ապացուցում է այն ճշմարտությունը, որ բնավ կարևոր չէ, թե մարդ որտեղ է ծնվել և բնակվում, հաջողության հասնելու համար կարևոր է աշխատասիրությունն ու ձգտումը: Կանաչ ճանապարհ եմ մաղթում և չեմ կասկածում, որ Տիգրանի հաջողությունները դեռ առջևում են....

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցը

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցը 02.04.2021

Հավերժ փառք խաղաղության համար մղվող պայքարում իրենց կյանքի գնով հայրենիքն անսասան ու մեր երկրի սահմաններն անառիկ պահած բոլոր հերոսներին: Մեր հերոսները պատվով ու քաջաբար կռվել են մեր երկրի ապագայի համար, ինչն ավելի է պարտավորեցնում ամենքիս շենացնել մեր ու մեր հերոսների հայրենիքը: Խոնարհվում եմ զոհվածների հիշատակի, պատերազմի բոլոր մասնակիցների ու նրանց ընտանիքների առջև......

Աշտարակի բժշկական կենտրոնում ամբողջությամբ հիմնանորոգվել և ժամանակակից սարքավորումներով է վերազինվել ռենտգեն հետազոտության կաբինետը

Աշտարակի բժշկական կենտրոնում ամբողջությամբ հիմնանորոգվել և ժամանակակից սարքավորումներով է վերազինվել ռենտգեն հետազոտության կաբինետը 01.04.2021

Արագածոտնի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բարեկարգման աշխատանքների հերթական ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել և ժամանակակից սարքավորումներով է վերազինվել ռենտգեն հետազոտության կաբինետը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կաբինետի բացման առթիվ այցելել է Աշտարակի բժշկական կենտրոն, տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանի հետ շրջել է նորաբաց կաբինետում, ծանոթացել կատարված աշխատանքներին....

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Լուսակն բնակավայրում մոդուլային դպրոց է կառուցվում

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Լուսակն բնակավայրում մոդուլային դպրոց է կառուցվում 31.03.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է շինհրապարակ և մասնակցել հիմնարկեքի արարողությանը:Լուսակնի միջնակարգ դպրոց են հաճախում 46 աշակերտներ: Լուսակն բնակավայրում հետխորհրդային տարիներից ի վեր դպրոցաշինության ծրագիր չի իրականացվել, աշակերտների կրթությունը կազմակերպելու համար դպրոցը տեղակայվել է բնակելի տանը: Նորակառույց դպրոցի բացմամբ լուսակնեցի աշակերտները կհաճախեն բարեկարգ ու հարմարավետ կրթօջախ: Շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, այժմ ընթանում է հիմքի կառուցման գործընթացը: Նորակառույց դպրոցում առկա կլինեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հարմարավետ դասասենյակներ, առարկայական լաբորատորիաներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, բացօթյա սպորտհրապարակ: Կտեղադրվեն նաև արևային կայաններ.....

Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին են հանձնվել հետմահու շնորհված պետական պարգևները

Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին են հանձնվել հետմահու շնորհված պետական պարգևները 30.03.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի և ՏԻՄ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-11 17:40:32