Նորություններ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի հարգելի՛ ծառայողներ, վետերաններ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Գնահատանքի է արժանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործում ոստիկանության աշխատակիցների ամենօրյա սրտացավ ու նվիրված ծառայությունը: Հարգել օրենքը, հարգել ոստիկանին ու ոստիկանի համազգեստը. միայն այսկերպ մենք կկարողանանք լինել օրինական երկիր և իրավական պետություն….
Հիվանդանոցային մասնաշենքը լինելու է երկհարկանի, ունենալու է 5 ստացիոնար, անհետաձգելի բուժօգնության 3 և ցերեկային ստացիոնար 1 մահճակալ: Առաջին հարկում նախատեսվում է ունենալ շտապօգնության ընդունարան` 3 տեղանոց անհետաձգելի բուժօգնության ինտենսիվ թերապիայի սրահով: Ընդունարանի կազմի մեջ ներառված է նաև հետազոտման սենյակ և գիպսային վիրակապարան: Երկրորդ հարկում տեղակայվելու է ընդհանուր բուժական բաժանմունքը....

Արագածոտնի մարզում կտնկվի 7000 ծառ 15.04.2021
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել են «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր....

Եղբայրական եզդի ժողովուրդն այսօր նշում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսի տոնը 14.04.2021
Թանկագի՛ն եզդի քույրեր ու եղբայրներ, ազգային խորհրդանշական օրվա առթիվ ձեզ շնորհավորում, արևշատություն, առողջություն, բարօրություն, երջանկություն և խաղաղություն եմ ցանկանում: Այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ գնահատանքս հայտնել Հայաստանի ու Արցախի անվտանգության համար մղվող պայքարում ներգրավված բոլոր եզդիներին: Խոնարհվում եմ արիաբար կռված և հանուն խաղաղության նահատակված բոլոր եզդի եղբայրների հիշատակի, նրանց ընտանիքների առջև....
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, « Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանն ու համալսարանի ուսանողներ հյուընկալվեցին Արագածոտնի մարզում « Էյ Թի Փի » բարեգործական հիմնադրամի՝ Կարինի տնկարանում, որն հիմնադրամի առաջին տնկարանն է՝ հիմնված 1996 թվականին.......

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ 08.04.2021
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնակցել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը: Խորհրդակցությանն անդրադարձ է եղել պետական գույքի կառավարման կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման և լրամշակման հարցում մարզպետարանների աջակցությանը: Նախարարը կարևորել է կոմիտեի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը' պետական գույքի համապարփակ հաշվառման, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում: Ի թիվս օրակարգային հարցերի` նիստի ընթացքում քննար.....


