Նորություններ

Պետական բյուջեով կվերակառուցվի Թալինի բժշկական կենտրոնը 22.04.2021
Արդիականացումից հետո բուժհաստատությունը կունենա ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալ, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար: Կիրականացվեն նաև բարեկարգման աշխատանքներ. կկառուցվի կաթսայատուն և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում՝ նոր դիահերձարան: Թալինի բժշկական կենտրոնի վերակառուցման համար պետական բյուջեից կտրամադրվի շուրջ 1.5 մլրդ ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի: Թալինի բժշկական կենտրոնը ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության գծով սպասարկում է մարզի 23 բնակավայրի շուրջ 13500 բնակչի, իսկ ստացիոնար և շտապօգնության ծառայության գծով՝ Թալինի տարածաշրջանի բոլոր 41 բնակավայրերի շուրջ 40.000 բնակչի....

Այսօր Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է 21.04.2021
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Թաթուլ համայնքի ղեկավար Ալբերտ Հարոյանը, հերոսի ընտանիքի անդամները, մարտական ընկերները և համայնքի բնակիչները գյուղի կենտրոնից ավանդական քայլերթով այցելել են Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Թաթուլ Կրպեյանի և զինակից ընկերների շիրիմներին:Միջոցառման ընթացքում Թաթուլի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրեցին Թաթուլ Կրպեյանի հեղինակային ստեղծագործությունները, հանդես եկան ազգային-հայրենասիրական ասմունքով....
Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի հարգելի՛ ծառայողներ, վետերաններ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ: Գնահատանքի է արժանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործում ոստիկանության աշխատակիցների ամենօրյա սրտացավ ու նվիրված ծառայությունը: Հարգել օրենքը, հարգել ոստիկանին ու ոստիկանի համազգեստը. միայն այսկերպ մենք կկարողանանք լինել օրինական երկիր և իրավական պետություն….
Հիվանդանոցային մասնաշենքը լինելու է երկհարկանի, ունենալու է 5 ստացիոնար, անհետաձգելի բուժօգնության 3 և ցերեկային ստացիոնար 1 մահճակալ: Առաջին հարկում նախատեսվում է ունենալ շտապօգնության ընդունարան` 3 տեղանոց անհետաձգելի բուժօգնության ինտենսիվ թերապիայի սրահով: Ընդունարանի կազմի մեջ ներառված է նաև հետազոտման սենյակ և գիպսային վիրակապարան: Երկրորդ հարկում տեղակայվելու է ընդհանուր բուժական բաժանմունքը....

Արագածոտնի մարզում կտնկվի 7000 ծառ 15.04.2021
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել են «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր....

Եղբայրական եզդի ժողովուրդն այսօր նշում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսի տոնը 14.04.2021
Թանկագի՛ն եզդի քույրեր ու եղբայրներ, ազգային խորհրդանշական օրվա առթիվ ձեզ շնորհավորում, արևշատություն, առողջություն, բարօրություն, երջանկություն և խաղաղություն եմ ցանկանում: Այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ գնահատանքս հայտնել Հայաստանի ու Արցախի անվտանգության համար մղվող պայքարում ներգրավված բոլոր եզդիներին: Խոնարհվում եմ արիաբար կռված և հանուն խաղաղության նահատակված բոլոր եզդի եղբայրների հիշատակի, նրանց ընտանիքների առջև....


