Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղ գրաված աշակերտների ուսուցիչները

Ուսուցչի օրվա առթիվ պարգևատրվել են դպրոցականների առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղ գրաված աշակերտների ուսուցիչները 05.10.2021

Արագածոտնի մարզկենտրոն #Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում այսօր կայացավ #Ուսուցչի_օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, ոլորտի պատասխանատուները, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, վաստակաշատ ուսուցիչներ,,,,

Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին 28.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:...

Հարգանքի տուրք՝ Արցախյան 44-օրյա պատերազում զոհված հերոս հայորդիների հիշատակին

Հարգանքի տուրք՝ Արցախյան 44-օրյա պատերազում զոհված հերոս հայորդիների հիշատակին 27.09.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը և մարզպետարանի աշխատակիցներն այսօր այցելել են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանոց, ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի նահատակված հերոս հայորդիների հիշատակին:  

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ 21.09.2021

Հարգել՛ի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ: Հայաստանն այնքան բացառիկ է, որ անհնար է չսիրել մեր սուրբ հողն ու ջուրը, մեր անսասան լեռները, մեր հազարագանձ հայոց լեզուն, մեր դարավոր մշակույթը ու չհպարտանալ մեր ազնիվ, աշխատասեր ու պայքարող ժողովրդով: Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ հոբելյանը, սակայն, իրավիճակով պայմանավորված, մեր տրամադրությունն անշուշտ տոնական չէ: ՀՀ անկախության տոնը բացառիկ...

Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա 15.09.2021

Նորաբաց ինժեներական լաբորատորիան, VMware Հայաստան միջազգային կազմակերպության միջոցներով, կահավորվել է համակարգչային տեխնիկայով, եռաչափ տպիչներով, ռոբոտաշինական կոմպլեկտով և այլ անհրաժեշտ գույքով: Ինժեներական խմբակ-լաբորատորիայում ներգրավված աշակերտները ձեռք կբերեն վեբ ծրագրավորման, ռոբոտաշինության, եռաչափ տպագրության, լազերային փորագրության հմտություններ, ձեռք կբերեն մաթեմատիկական գիտելիքներ......

Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու շնորհված պետակական պարգևները հանձնվել են  հերոսների ընտանիքներին

Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու շնորհված պետակական պարգևները հանձնվել են հերոսների ընտանիքներին 15.09.2021

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս անմահացած զինծառայողների ընտանիքներին՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու շնորհված պետակական պարգևները հանձնելու նպատակով....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-11 17:40:32