Նորություններ

Տեր Շնորհք աբեղա Պալոյանը 20 տարի Երուսաղեմում հոգևոր ծառայություն իրականացնելուց հետո վերադարձել է Հայաստան՝ իր կյանքն ու հոգևոր գործունեությունը ի բարօրություն հայրենիքի ներդնելու նպատակով: Խոսելով համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք գաղափարների շուրջ՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն Արագածոտնի մարզում իրականացվող ծրագրերին հնարավորինս աջակցելու վերաբերյալ.....

Օգոստոսի 20-ին կկայանա «ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլը 18.08.2021
«ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ֆուտբոլային մրցաշարին մասնակցում են 32 համայնքների թիմեր: Մինչ այժմ կայացած 2 տուրերի 24 հանդիպումների ընթացքում արձանագրվել է դարպասի 170 գրավում: Մրցակցի դարպասն ուղարկած գնդակների թվով առաջատար 3 թիմերն են՝ Ոսկեվազ /14 գոլ/, Կաթնաղբյուր /14 գոլ/ և Ուջան/12 գոլ/....

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը 13.08.2021
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1258-ն որոշմամբ հաստատվել են ՀՀ-ում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների: Մանրամասների և պայմանագիր կնքելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2021 թվականի սեպտեմբերի 3-ը ներառյալ (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոս.` 060-80-80-03 (1505) (1503) (1507))....