Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել Վարդենիսի միջնակարգ, Նիգավանի միջնակարգ և Չքնաղի հիմնական դպրոցներ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել Վարդենիսի միջնակարգ, Նիգավանի միջնակարգ և Չքնաղի հիմնական դպրոցներ 25.11.2021

Դպրոցների տնօրենության ուղեկցությամբ ներկաները շրջել են դպրոցների մասնաշենքերում, ծանոթացել են առկա վիճակին, իրականացված ծրագրերին, կարիքներին ու գույքային պահանջարկին: Մարզպետը զրուցել է մանկավարժների հետ, լսել է նրանց խնդիրներն ու առաջարկները: Վերջիններս ներկայացրել են տրանսպորտային ծախսի փոխհատուցման, վերապատրաստման, ատեստավորման կարգի, դպրոցի կարիքների, մասնագիտական կադրային պահանջարկի, ռազմագիտության դասասենյակները անհրաժեշտ պայմաններով ապահովելու և կրթական գործընթացին անչվող մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը ԿՄՍ վարչության պետին տվել է համապատասխան հանձնարարականներ: Դպրոցների տնօրենները ներկայացրել են վերջին 3 տարիների ընթացքում դպրոցում կատարված աշխատանքները, ինչպես նաև հանդես են եկել ծրագրային առաջարկներով....

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններ շարունակվում են

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններ շարունակվում են 25.11.2021

Մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանի և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այցելել է Թթուջրի հիմնական և Ձորագլխի միջնակարգ դպրոցներ: Ծանոթանալով դպրոցների անձնակազմերի հետ՝ մարզպետը նշել է, որ այցի նպատակը տեղում խնդիրները տեսնելն ու լսելն է: Ներկաները շրջայց են կատարել դպրոցներում, մանկավարժների հետ զրուցել են կրթության կազմակերպման մի շարք թեմաների շուրջ: Հանդիպման ընթացքում հնչել է հարցուպատասխան....

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Կայքի միջնակարգ դպրոցում

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է Կայքի միջնակարգ դպրոցում 25.11.2021

Այցի շրջանակներում ներկաները, դպրոցի տնօրենության ուղեկցությամբ, շրջել են դպրոցում, ծանոթացել են պայմաններին, ապա մանկավարժների հետ զրուցել են հանրակրթությանը վերաբերող համատեղ հետաքրքրություններ ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Ոլորտային պատասխանատուներին մարզպետի կողմից տրվել են բարձրացված խնդիրների լուծման հնարավոր տարբերակները գտնելու և իրեն ներկայացնելու վերաբերյալ հանձարարականներ...

Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց

Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց 24.11.2021

Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց`   ✅Չքնաղ, Թթուջուր` 24.11.21, ժամը 10:00 ✅Ագարակավան` 24.11.21, ժամը 15:00 ✅Կաթնաղբյուր,Իրինդ, Շղարշիկ` 25.11.21, ժամը 11:00 ✅Ոսկեվազ Ոսկեհատ` 25.11.21, ժամը 11:00 ✅Կաքավաձոր` 25.11.21, ժամը 13:00 ✅Ագարակ ,Աղձք` 26.11.21, ժամը 11:00 ✅Արտաշավան, ՈՒշի , Օհանավան` 27.11.21, ժամը 10:00 ✅ Զարինջա,Ցամաքասար, Նոր Արթիկ,Սուսեր, Հացաշեն` 26.11.21, ժամը 11:00 

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը այցելել է Արագածոտնի մարզի Ակունքի միջնակարգ դպրոց

Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը այցելել է Արագածոտնի մարզի Ակունքի միջնակարգ դպրոց 24.11.2021

Մանկավարժների և դպրոցը տնօրենության հետ մարզպետը և ԿՄՍ վարչության պետը քննարկել են վերապատրաստման, ատեստավորման, դասապրոցեսի կազմակերպման գործընթացին և աշակերտների առաջադիմությանը վերաբերող մի շարք հարցեր, որից հետո դպրոցի տնօրենի ուղեկցությամբ, շրջել են դպրոցում՝ ծանոթանալով շենքային և գույքային պայմաններին, իրականացված բարեկարգման աշխատանքներին.....

Ներկայացնում ենք Ապարանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին ուղղված շնորհակալական նամակները, որոնք ստացվել են Արագածոտնի մարզպետարանում

Ներկայացնում ենք Ապարանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին ուղղված շնորհակալական նամակները, որոնք ստացվել են Արագածոտնի մարզպետարանում 24.11.2021

Ապարանի բժշկական կենտրոնում այժմ բուժօգնություն են ստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիները: Բուժհիմնարկի ողջ անձնակազմը պայքարում է մեր յուրաքանչյուր հայրենակցի կյանքի: Սիրելի՛ հայրենակիցներ, պահպանե՛ք հակահամաճարակային կանոնները, պատվաստվե՛ք՝ վարակի շղթան կոտրելու և հիվանդացության ծանր դեպքերը կանխելու համար. այսկերպ հոգ տարեք ձեր ու ձեր հարազատների առողջության մասին: Առողջ եղեք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08