Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծրագրերն անել ժամանակին և որակով. սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ մարզպետարանի հիմնական պահանջն է

Ծրագրերն անել ժամանակին և որակով. սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ մարզպետարանի հիմնական պահանջն է 09.12.2021

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ընդգծելով հանրային միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման, շինարարական աշխատանքների կատարման որակի կարևորությունը՝ նշել է. Եթե սկզբնական շրջանում վերահսկելու անհրաժեշտություն շատ ավելի շատ կար, հիմա դրա անհրաժեշտությունն այդքան էլ չի նկատվում, քանի որ շինարարները գերազանց գիտեն, որ ավարտական փուլում առաջվա նման հենց այնպես, դիտարկումով կամ ինչ որ մոտեցումներ չեն լինելու. հստակ բոլոր պայմաններով և նշված պարամետրերով պետք է ծրագրերն իրականացված լինեն, հակառակ դեպքում իրենք չեն վճարվելու....

Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 50329 պատվաստում

Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 50329 պատվաստում 08.12.2021

Դեկտեմբերի 8-ի դրությամբ Արագածոտնի մարզում կատարվել է 50329 պատվաստում, որից առաջին դեղաչափը ստացել են 31449 անձ, 2-րդը՝ 18880 անձ: Շարժական պատվաստումային խմբերի կողմից կարատվել է 2857 պատվաստում: Sputnik_V պատվաստանյութով՝ 7629 պատվաստում Sinopharm պատվաստանյութով՝ 25737 պատվաստում AstraZeneca պատվաստանյութով՝ 7288 պատվաստում CoronaVac պատվաստանյութով՝ 4534 պատվաստում Moderna պատվաստանյութով՝ 5141 պատվաստում Կորոնավիրուսային համավարակի դեմ բոլոր պատվաստումներն...

Աշտարակի մարզային մանկապատանեկան մարզադպրոցի սան Ջոն Գալստյանը Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան 15-րդ միջազգային հուշամրցաշարում,  զբաղեցրել է պատվավոր 1-ին հորիզոնականը

Աշտարակի մարզային մանկապատանեկան մարզադպրոցի սան Ջոն Գալստյանը Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան 15-րդ միջազգային հուշամրցաշարում, զբաղեցրել է պատվավոր 1-ին հորիզոնականը 08.12.2021

Արագածոտնի մարզի Աշտարակի մարզային մանկապատանեկան մարզադպրոցի սան Ջոն Գալստյանը, ԽՍՀՄ կրկնակի և Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության և բարի կամքի խաղերի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Գնել Մեջլումյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան 15-րդ միջազգային հուշամրցաշարում, 57 կգ քաշային կարգում զբաղեցրել է պատվավոր 1-ին հորիզոնականը: Շնորհավորում ենք Ջոն Գալստյանին և նրա մարզիչներին՝ մաղթելով նորոնոր հաղթական գոտեմարտեր......

Աշտարակի բժշկական կենտրոնն ամբողջությամբ կվերանորոգվի

Աշտարակի բժշկական կենտրոնն ամբողջությամբ կվերանորոգվի 08.12.2021

Առաջիկա 2-3 տարվա ընթացքում Արագածոտնի մարզկենտրոնը կունենա որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բոլոր շենքային, գույքային պայմաններով և սարքավորումներով հագեցած ժամանակակից բժշկական կենտրոն: Ծրագրի նախահաշվային արժեքը շուրջ 1.5 միլիարդ դրամ է. ֆինանսավորումն իրականացնելու է ՀՀ կառավարությունը՝ պետական բյուջեի միջոցներից....

Հարգանքի տուրք՝ 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին 07.12.2021

Հարգանքի տուրք՝ 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Իշխանությունն իր որդեգրած քաղաքականությամբ և համայնքներում իրականացվող ծրագրերով գործող համայնքապետերին վերընտրվելու հնարավորություն է տալիս. Ռազմիկ Պետրոսյան

Իշխանությունն իր որդեգրած քաղաքականությամբ և համայնքներում իրականացվող ծրագրերով գործող համայնքապետերին վերընտրվելու հնարավորություն է տալիս. Ռազմիկ Պետրոսյան 07.12.2021

Վարչատարածքային ռեֆորմի շրջանակներում Արագածոտնի մարզում իրականացված համայնքների միավորման գործընթացի, սուբվենցիոն ծրագրերի, մարզում իրականացվող այլ աշխատանքների, դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների մասին Civic.am-ի անդրադարձը....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08